Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչո՞ւ են գյուլլելու վրա կանգ առել. որովհետև ուրիշ բան չկա տակը․ փաստաբան

09/07/2025
- Իրավունք, ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այն խոսքերը, որոնք վերագրվում են Հրայր սարկավագ Հակոբյանին, իրականության մեջ խնդիրը լրիվ այլ տեղ է։ Դրանք համատեքստից կտրված մտքեր են ու մոնտաժված»,- այսօր հրավիրած ասուլիսում  ասաց «Սրբազան շարժման» գործի շրջանակներում կալանավորված Հրայր սարկավագ Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրում Հրայր սարկավագին վերագրվում են հետևյալ խոսքերը․ «Իսկ եթե Նիկոլին, Արարատին, Ալենին մի տեղում վերացնեն, իրանցից էլ իշխանության մարդ չի գա, չէ՞: Իշխանությունը կփոխվի, ու իմ հետ ոչ մի բան չի լինի: Էդ երեքին մի տեղ բռնացնենք»։

Ըստ փաստաբանի՝ ինքը հանդիպել է Հրայր սարկավագին և նրանից ճշտել, թե արդյոք այս մտքերը ինքն է հնչեցրել։
«Եվ, ըստ էության, հերքեց, ասաց, որ դա իրեն չի պատկանում։ Եվ խոսակցությունը, որը ենթադրաբար իրեն վերագրվում է, դա ընդհանուր բովանդակությունից կտրված է»,- նշեց Հովսեփ Սարգսյանը։

Նա նաև նշեց, որ նախաքննական մարմինը միջդատական վարույթի հենց այս փուլում անդրադարձ է կատարում այնպիսի խոսքերի կամ արտահայտությունների, որոնք կարող են շատ արագ ու էֆեկտիվ նշանակություն ունենալ հանրության վրա։

«Եվ անպայման փորձում են ձևակերպել այն հանգամանքը, որ գործել է ահաբեկչական խումբ, կամ ահաբեկչության նախապատրաստություն է տեղի ունեցել։

Իմ պատկերացմամբ՝ Հրայր սարկավագի մեղքն այն է, որ նա, որպես հոգևորական, ծառայել է Արցախում և Արցախից հարկադրաբար Հայաստան վերադառնալուց հետո եղել է Բագրատ սրբազանի կողքին։ Այնքանով, որքանով եղել է Բագրատ սրբազանի կողքին, նախաքննական մարմինը նրա մեղքը փաստարկել է հենց դրանով»,- հավելեց փաստաբանը։

Ասուլիսին ներկա մյուս փաստաբան Մհեր Հակոբյանն էլ տեղեկացրեց, որ «Սրբազան պայքարի» գործի շրջանակներում կալանավորված 15 անձանց գործերում էլ գրված է, որ ունեն ընդգծված հակաիշխանական դիրքորոշում, հակառակվում են երկրի վարած արտաքին քաղաքականությանը։

«Ուղիղ նշված է՝ ընդգծված հակաիշխանական կեցվածք ունի, որ եթե ազատության մեջ մնա, կգնա, կշարունակի։ Մի հատ թող դա հրապարակեն ու բացատրեն՝ այս 30 տարվա մեջ երբ են մարդուն տարել կալանքի ու գրել, որ ունի ընդգծված հակաիշխանական դիրքորոշում»,- նշեց Մհեր Հակոբյանը։

Նրա խոսքով՝ ըստ իրավապահ մարմինների՝ երկրում «ահաբեկչություն» էր պատրաստվում, բայց միակ գործողությունը, որն իրենք իրականացրել են, գաղտնալսումն է։ «Ինչո՞ւ են բոլորը գյուլլելու վրա կենտրոնանում, այնտեղ տարբեր բաներ են ներկայացնում՝ աստղիկներ, գլխավոր դատախազն ասում է՝ զենք կա և այլն։ Բայց բոլորն էս գյուլլելու վրա են կանգ առել, որովհետև ուրիշ բան չկա տակը։ Եթե դու ահաբեկչության նախապատրաստում ես բացահայտել, եթե աստղիկներ լինեին, եթե գյուլլելն են սենց տարածում, բա դա ոնց կտարածեին։ Այսինքն՝ բացի խոսքից, ուրիշ բան չկա, իսկ այդ խոսքն էլ սղագրություն է, այնտեղ ԱԱԾ մի աշխատող նստած սղագրում է։ Իսկ էդ գյուլլելը կարա հազար ու մի խոսակցություն լինի, օրինակ՝ իշխանությունը վերցնում ենք, Ջերմուկ մտած թուրքերին գյուլլում ենք»,- հավելեց Մհեր Հակոբյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

150 դատական ​​հայց՝ «Սրբազան պայքար» շարժման գործով կալանավորվածների նկատմամբ զրպարտության և վիրավորանքի փաստերով

Հաջորդ գրառումը

Ես պնդում եմ, որ բոլոր քննարկումները գնացել են խաղաղ անհնազանդությունների շուրջ. փաստաբան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025
Նորություններ

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025
Իրավունք

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025
Հաջորդ գրառումը

Ես պնդում եմ, որ բոլոր քննարկումները գնացել են խաղաղ անհնազանդությունների շուրջ. փաստաբան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025

Լեռնային Ղարաբաղն օկուպացրած Ադրբեջանը թուրքական ընկերությունների հետ համատեղ Քարվաճառում իրականացնում է ռազմավարական էներգետիկ նախագիծ։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ 3100մ բարձրության վրա կառուցվող հողմակայանի...

ԿարդալDetails

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025

Թրամփի գլխավոր նպատակը՝ Նոբելյան մրցանակը «խաղաղության անունից` հանուն պատերազմի»

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական