ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղեկացրել է, թե ինչի մասին են խոսել Մայք Պոմպեոն և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում։
Զախարովայի խոսքերով՝ ամերիկյան կողմը բարձրացրել է թալիբների հետ Ռուսաստանի հատուկ ծառայությունների համաձայնության հարցը։ Լավրովը խնդրել է ներկայացնել Վաշինգտոնի ունեցած ապացույցները, որոնք չեն տրամադրվել, հաղորդում է РБК-ն։
Միևնույն ժամանակ, Պոմպեոյի հետ զրույցի ընթացքում ռուս նախարարը շեշտել է, որ Մոսկվան շահագրգռված է Աֆղանստանում ամերիկացիների ներկայությամբ, ներառյալ դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ գրոհայինների տեղաշարժը կանխելու համատեքստում: