Ես՝ Մաղաքիա աբեղա Տեր-Մկրտչյանս, իմ որդիական հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ ազգիս Վեհափառ Հայրապետին։
Տէր, անսասան պահիր Դու միշտ, Քո իսկ հիմնած Մայր Աթոռ:
Հայր Մաղաքիա Տեր-Մկրտչյան
Ես` Գարեգին քհն Սարգսյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։
Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին:
Տեր Գարեգին քահանա Սարգսյան
Ես` Տեր Բաբկեն քահանա Ստեփանյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։
Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին։
Տեր Բաբկեն քահանա Ստեփանյան
Ես` Տեր Հրանտ քահանա Մանուկյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։
Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին և նրա խամաճիկ գործակատարներին:
Ինքնամաքրումը շարունակվում է:
Տեր Հրանտ քահանա Մանուկյան
Ափսոս, որ չեք հասկանում, թե ինչ վնաս եք հասցնում մարկանց եւ նրանց հոգու փրկությանը, հոգեւոր կյանքին ընդհանրապես։ Չե՞ք հասկանում, որ կեղծիքի ջրաղացին ջուր լցնող եք դառնում։ Չե՞ք հասկանում, որ բաժանումի, անջատումի, քաոսի համահեղինակներ եք դառնում։ Չե՞ք տեսնում, որ չարություն սերմանողները, հայհոյալից բերան ունեցողները հաշվում են ձեզ եւ չարն ինքը ուրախանում ու ցնծում է։
Ինչպես կասեր մտածողը «խղճի վաճառքի գինարբուք է սա»։Հասկացե՛ք, մի կողմում ամոթն է եւ քաոսը, մյուս կողմում հավատարմությունն է եւ հոգեւոր անդորրը։ Ափսոս եք, ձեզ մի՛ վնասեք։ Սա էլ է անցնելու։
Աստված օգնական, ՎԵՀԱՓԱՌ ՏԵՐ։
Տեր Փառեն քահանա Առաքելյան
Նարեկ քահանա Անտոնյանս` անվերապահորեն հավատարմությունս եմ հայտնում` Քրիստոսահիմն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, ու նրա գահակալ ազգիս
Վեհափառ Հայրապետին, որին այս արհավիրքներում պահում է Աստված` ամրապես ու կուռ իր Սուրբ Եկեղեցում,
ինչպես նշում է դասականը որպես «փաստացի պետի»։
Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին։
Հայցում եմ Աստծուց Իր Ողորմությունը, ամենքիս համար։
Կարծիքս անփոփոխ է ու մշտամնա,
ոչ թե կարճաժամկետ ու փոփոխական։
Նարեկ քահանա Անտոնյան





