Իգոր Խաչատուրովը բերման է ենթարկվել և ձերբակալվել

13

Դիմադրության շարժման ակցիաների ժամանակ բերման է ենթարկվել, այնուհետև ձերբակալվել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը։

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն Իգոր Խաչատուրովը ձերբակալվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:
Իգոր խաչատուրովի ձերբակալության առիթով «Պատիվ ունեմ. խմբակցության պատգամավոր Տիգրան աբրահմյանը գրել է.

Իգորին մշտապես ամենակոշտ միջոցների ձեռնարկմամբ են բերման ենթարկել, փորձել քաշքշուկի մեջ ներգրավել, սադրել։
Հիմա էլ՝ ինչ-որ անհայտ ցուցմունքի հիման վրա, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրման կասկածանքով ձերբակալել են։
Պարտության՝ իրավապահ կառույցներում վերընկած սիմվոլները, զբաղված են գործ կարելու անպատվաբեր գործով։
Սրանց մոտ հատուկ կոմպլեքսներ կա հայրենիքի համար կռիվ տվողներից, որի պայմաններում սիրով կատարում են հողատուներից իջեցվող քաղաքական պատվերները։