Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ «օյիններ են խաղացել» Իջևանի դենտրոպարկի գլխին

08/06/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Աղստևը ավերել է դենդրոպարկի ջրառը,Իջևանի գինու գործարանը դենդրոպարկին պատճառել է 6 միլիոն դոլարի վնաս, սակայն մեղավոր չկա. ահազանգումէ տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։

Իջևանի գինու, կոնյակի գործարանի՝ Աղստևի հունում ապօրինի շինարարության հետևանքով ավելի քան երեք տարի առաջ Իջևանի դենդրոպարկի ջրառը զրկվեց Աղստևի ջրից, չորացան շուրջ 1500 հազվագյուտ, արժեքավոր ծառեր, թփեր և մոտ 24 հազար տնկի։

Աղստևի մաս հանդիսացող ջրային հողն առանց ՀՀ ջրային կոմիտեի եզրակացության, վարձակալությամբ Իջևանի գինու, կոնյակի գործարանին հանձնելու և գործարանի կողմից ապօրինի շինարարություն կատարելու դեպքի առթիվ 2021թ․ հոկտեմբերի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով և 290 հոդվածի 1-ին մասով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Իջևանի դենդրոպարկի նախկին տնօրեն Մեխակ Սայադյանը(լուսանկարում) հայտնեց, որ Քննչական կոմիտեի կարևորագույն գործերով զբաղվող վարչությունում այդ գործով փոխվել է երեք քննիչ, սակայն գործով մեղադրյալ չկա։

Իջևանի գինու, կոնյակի գործարանն առանց շինթույլտվության հենապատ կառուցելու համար 2021թ․ մարտի 29-ին տուգանվել է 200 հազար դրամի չափով։ Գործարանը շարունակել է կառուցապատումը և 2021թ․ հուլիսի 14-ին երկրորդ անգամ է ենթարկվել վարչական պատասխանատվության՝ 2 միլիոն 500 հազար դրամի չափով։ Սակայն Իջևանի գինու, կոնյակի գործարանը « պարգևատրվել է», վարձակալությամբ դենդրոպարկից ստանալով 5,7 հեկտար տարածք՝ այն հանգստի գոտի դարձնելու նպատակով։

Մ․ Սայադյանը հայտնեց, որ 2023 թ աշնանը Իջևանի գինու, կոնյակի գործարանի տերերը գետի հունը փորելուց և մինչև 2,5 մ իջեցնելուց հետո կառուցել են լրացուցիչ ջրհավաք առու՝ գետից հանված քարով և ցեմենտբետոնով,այդ ժամանակ դենդրոպարկ է ժամանել Շրջակա միջավայրի փոխնախարար Մեյմարյանը։

Մ․ Սայադյանը փոխնախարար Մեյմարյանին զգուշացրել է, որ գետի հունը Իջևանի գինու գործարանի տերերի կողմից նեղացվել է 15 մետրով և կառուցվել է մեծ պատ՝ գետի մեջտեղում, ջրի հոսքի ուժը մեծացել է մի քանի անգամ, կառուցված ջրառը փլուզվելու է, մանավանդ, որ այն կառուցվել է առանց հիմքի։

2024թ մայիսի 26-ին Աղստևի վարարման հետևանքով դենդրոպարկի ջրառը քանդվել, քշվել է։ Մ․ Սայադյանն ասաց, որ դենդրոպարկի 4 աշխատողների հաստիքները կրճատել են, իրենց աճեցրած մոտ 50 միլիոն դրամ արժողությամբ տնկանյութը հանձնել են գինու գործարանին, այժմ այդ տնկայնութը չկա։ Նրա վկայությամբ՝ Իջևանի գինու գործարանին հանձնված 5,7 հա տարածքից մնացել է 5 հա-ից պակաս տարածք, մնացածը գետը քշել է։

Մ․ Սայադյանն ասաց, որ դենդրոպարկի հարուստ կոլեկցիան ՀՀ֊ում ճանաչում է միայն ինքը, իսկ նա որպես շահագրգիռ կողմ՝ իրավունք չունի մասնակցելու դենդրոապարկի կրած վնասների գնահատման աշխատանքներին, անհրաժեշտ կլինի արտերկրից հրավիրել 60-70 դենդրոլոգ, ինչը կարժենա 30-35 միլիոն դոլար։

Նրա գնահատականով՝ Իջևանի գինու, կոնյակի գործարանի կողմից դենդրոպարկին պատճառվել է մոտ 6 միլիոն դոլարի վնաս։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կան փակ ճանապարհներ. Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է

Հաջորդ գրառումը

Գազաբենզալցակայանի պայթյունից տուժած 6 անձանց առողջական վիճակում որևէ փոփոխություն չկա. ԱՆ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մինչ դուք ապացուցում եք դավաճանությունը, նա դավաճանում է կրկին և մեկ քայլ առաջ. Վլադիմիր Մարտիրոսյան

02/12/2025
Նորություններ

Ռուսաստանն ԱԲ-ին կսովորեցնի հայտնաբերել կեղծ փաստաթղթերը Ադրբեջանից և այլ երկրներից

02/12/2025
Միջազգային

Խորագույն անհանգստություն ենք հայտնում մեր Սուրբ եկեղեցու ներսում կատարվող իրադարձությունների կապակցությամբ. Ուկրաինայի Հայոց թեմի քահանայից դաս

02/12/2025
Միջազգային

Եթե Եվրոպան հանկարծ ցանկանա մեզ հետ կռվել և պատերազմ սկսի, մենք պատրաստ ենք հենց հիմա. Պուտին

02/12/2025
Հաջորդ գրառումը

Գազաբենզալցակայանի պայթյունից տուժած 6 անձանց առողջական վիճակում որևէ փոփոխություն չկա. ԱՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական