Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ տեղի ունեցավ երեկ և ովքեր էին կանգնած «Արամ Ռամազան» օպերացիայի հետնաբեմում. Հայկ Դեմոյան

27/10/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ես Հայ առաքելական եկեղեցին, Ամենայն Հայոց կաթողիկոսին, կամ որևէ այլ եկեղեցական սպասավորի պաշտպանելու խնդիր չունեմ: Այո, ես գտնում եմ, որ եկեղեցու ներսում կան բազում խնդիրներ, բայց դրա լուծումները պետք է գտնի հենց եկեղեցին` հանրային բաց ու թափանցիկ աջակցության պայմաններում: Չկա որևէ մարդ կամ հաստատություն, որը 100 տոկոսով ճիշտ ու անսխալական է:

Ես մի խնդիր ունեմ միայն. պահել ու պահպանել հայկական ժառանգությունը, հիշողությունն ու դրանց վրա խարսխված ազգային արժանապատվությունը: Ինձ համար տարբերություն չկա Ծիծեռնակաբերդն են պղծում, թե Հովհաննավանքը: Երկուսն էլ ինձ համար սուրբ վայրեր են: Մեկ ամիս առաջ պղծեցին Ծիծեռնակաբերդը, երեկ այդ բախտին արժանացավ Հովհաննավանքը: Վաղը դա կարող է լինել Սարդարապատը: Դա էլ շատ տրամաբանական ու կանխատեսելի է:

Ես ուժի մեջ եմ համարում երկու կաթողիկոսներին` Ծիծեռնակաբերդը պղծած ու Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտող Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի կազմից Մայր Աթոռի ու Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության ներկայացուցիներին Ի ՆՇԱՆ ԲՈՂՈՔԻ հետ կանչելու կոչը: Այդ կոչն առավել քան հիմնավոր ու տրամաբանական է: Այս կապակցությամբ տակավին որևէ զարգացում տեղի չի ունեցել: Ես դա համարում եմ առնվազն կասկածելի:

Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Հովհաննավանքում, հերթական մանիպուլատիվ գործողություն էր, կամ ավելի շուտ օրացույցային հերթական հատուկ գործողությունը` որտեղ Նիկոլ Փաշինյանը, Ստեփան Ասատրյանն ու մեծ բեմադրության մասնակիցները (հատկապես սև ակնոցներ կրողները), ընդամենը խաղարկում ու սպասարկում էին օրակարգային մեկ գլխավոր հարց. ինչպես սղացնել Նիկոլ Փաշինյանի ստորագրած նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարության հնգամյակն ու դրա հետ կապված լրջագույն հարցադրումները` որտե՞ղ է Արցախն ու արցախահայությունը, որտե՞ղ են ռուս խաղապահները, որտե՞ղ է Լաչինի միջանցքն ու հայ բնակչության անվտանգությունը:

Սրանք չափազանց լուրջ հարցեր են, որոնք շատ լուրջ պատասխաններ են պահանջում: Մինսկի խմբի կազմալուծումից ու տեղի ունեցած ցեղասպանության մեջ հանցակցության ինքնախոստովանանքից հետո, ենթադրում եմ, որ Փաշինյանն իրեն սպասարկող արբանյակներով կլծվեն հիմնավորելու այն թեզը, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն այլևս կտրվել է խաղաղության պայմանագրով ու հազարավոր ՀՀ քաղաքացիներ կուտեն այդ լափշան ու ուտելու ընթացքում էլ դրա մի մասը կկախեն իրենց ու հավատացողների ականջներից:

Նոյեմբերի 9-ի չկատարված պարտավորությունները պետք է արագորեն ու աննկատ հաղթահարվեն ու մոռացության տրվեն բոլոր հնարավոր միջոցներով: Դե իսկ հանրային զգոնությունն ու ուշադրությունը շեղելու գործում գրոսմայստերներ շատ ունենք: Մեր չկայացած պետականությունը տակավին կենդանության նշաններ է ցույց տալիս այդ ցածրակարգ ու միջակ ուղեղի արգասիք հանդիսացող այդպիսի հատուկ գործողություններով:

Սա է խաղարկվում ընդամենը, որից հետո կսկվի գալա-բեմադրությունը` «ազատ ու թափանցիկ ընտրություններ» խորագրով:

Հ.Գ. Այդպես էլ չհասկացա, թե ինչու՞ կարգալույծ եղած քահանայի եղբայրն հենց երեկ Մայր Աթոռում հայտնվեց տեսադաշտում ու բացասական բնութագիր տվեց իր եղբոր վարքագծին:

Հ.Հ. Գ. Երեկ Փաշինյանը հայտարարեց, որ հաջորդ կիրակի ևս մասնակցելու է պատարագի` կարգալույծ եղած քահանայի մասնակցությամբ: Ես կվերագրեի դա պարտության ու ֆիասկոյի գիտակցմանը, երեկ Հովհաննավանքում սակավաթիվ մարդկանց մասնակցությունը հաշվի առնելով: Սակայն հակված եմ կարծելու, որ նոյեմբերի 9-ից հետո «Ստեփան Ասատրյան» օպերացիան կկորցնի իր օրացույցային արդիականությունն ու նշանակությունը:

Հայկ Դեմոյան, պատմական գիտությունների դոկտոր, հրապարակախոս, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հովհաննավանքում բացվեց իշխանության նոր՝ հակաինստիտուցիոնալ փուլը. Սուրեն Սուրենյանց

Հաջորդ գրառումը

Կալանավորված Հայաստան. Վահե Հովհաննիսյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում օտարերկրյա իշխանություններին ապահովել իրենց դիվանագետների ժամանակին տարհանումը Կիևից․ Զախարովա

06/05/2026
Հրապարակախոսություն

Եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը. Վարդան Ոսկանյան

06/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հայ ժողովրդին կամք և ուժ է մաղթել

06/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026
Հաջորդ գրառումը

Կալանավորված Հայաստան. Վահե Հովհաննիսյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական