Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ է կատարվում Իրանում, ի՞նչ զարգացումներ են սպասվում. Վարդան Բալյան

03/03/2026
- Նորություններ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2018 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում մի գրառում է անում.

-Երբեք մի սպառնացեք Միացյալ Նահանգներին կամ դուք կբախվեք հետևանքների, որոնց երբեք չեք հանդիպել ձեր ամբողջ պատմության ընթացքում:

Միացյալ Նահանգների նախագահին նույն թվականի ամռանը Համադան քաղաքում, քչախոսությամբ ու իր զսպվածությամբ հայտնի իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին պատասխանում է հրապարակային` ցուցադրաբար մատը թափահարելով.

-ԱՄՆ նախագահը ապուշ գրառում է արել Թվիթերում:

…Դուք սպառնում եք մեզ պատժամիջոցներով, ինչպիսին աշխարհը դեռ չի տեսել: Նախ և առաջ, ահա արդեն մեկ տարի է, ինչ Թրամփը ԱՄՆ նախագահն է, բայց այդ մարդը շարունակում է խոսել ինչպես խաղատանը, բարում: Նա խոսում է աշխարհի հետ բարմենի կամ խաղատան մենեջերի պես:

Պարոն Թրամփը խաղացող է… Դուք շատ լավ գիտեք մեր ուժի և տարածաշրջանում մեր հնարավորությունների մասին: Դուք գիտեք, թե մենք որքան լավն ենք ասիմետրիկ պատերազմում: Բարի գալուստ, մենք սպասում ենք Ձեզ: Այստեղ մենք ենք իսկական խաղացողները, ոչ թե դուք: Դուք գիտեք, որ պատերազմը կհանգեցնի ձեր բոլոր հնարավորությունների կրախի: Դուք կարող եք սկսել պատերազմը, բայց հենց մենք կորոշենք, թե այն ինչպես կավարտվի:

Այս խոսքերը հնչում էին մի մարդու շուրթերից, ով այդ պահին փաստացի միայնակ ղեկավարում էր Իրանի արտաքին քաղաքականությունը տարածաշրջանում, ով առնվազն վերջին քսան տարիներին վայելում էր ներկայում հանգուցյալ Ռահբար Ալի Խամենեիի համարյա անսահմանափակ վստահությունը, մարդու, ում Խամենեին անվանել էր Հեղափոխության կենդանի նահատակ՝ առանձնացնելով հեղափոխության բոլոր հերոսների շարքում:

Հատկանշական է, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո հենց գեներալ Սոլեյմանին էր նախաձեռնել հետախուզական տվյալների փոխանակությունը ԱՄՆ հետ Ալ-Քաիդայի դեմ համատեղ պայքար մղելու համար և անգամ իշխանության վերին շրջանակներում բարձրաձայնել, որ գուցե եկել է ժամանակը վերաիմաստավորելու ամերիկացիների հետ հարաբերությունները:

Ամերիկամետ Սոլեյմանին 2002 թվականի հունվարից հետո,սակայն, դարձավ Նահանգների ամենաոխերիմ թշնամիներից, երբ նախագահ Ջորջ Բուշը Իրանը հայտարարեց չարի առանցքի մաս, ատոմային զենքի և տեռորիզմի տարածման աղբյուր, բացառելով ամերիկացիների հետ ցանկացած երկխոսություն։

2020 թվականի հունվարի 3֊ին նախագահ Թրամփի անմիջական հրամանով Բաղդադի օդանավակայանի թիրախային հրթիռակոծման արդյունքում ԱՄՆ թշնամի հռչակված գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվեց։ Նրա սպանության հաստատումից հետո Դոնալդ Թրամփը Թվիթերի իր միկրոբլոգում թվիթել էր ԱՄՆ դրոշը՝ առանց որևէ լրացուցիչ խոսքերի կամ մեկնաբանության:

Սա պատմում եմ, որ բոլորին հասկանալի դառնա վերջապես ու վերջնական` Թրամփի վարչակազմի գործողություններում չկա որևէ հախուռնություն։ Սոլեյմանիի սպանության հաջորդած բոլոր այս տարիներին տեղի ունեցած ռազմական կամ հատուկ գործողությունները հետևղականորեն միտված են եղելլ մեկ նպատակի` վերացնել Իրանի ռազմաքաղաքական ներկա ղեկավարությամբ հակամերիկյան թևի առանցքային ներկայացուցիչներին։ Շատ հավանական է, որ այս ջանքերի արդյունքները տեսանելի լինեն արդեն մոտ ապագայում, երբ ի հայտ գա ԱՄՆ հետ գործակցության կողմնակից խմբավորումը։ Իրանում կան այդպիսիք նաև իշխանական ներկա էլիտայում` չմոռանանք, որ անգամ Ամերիկայի երդվյալ թշնամի դարձած Սոլեյմանին ժամանակին հենց այդպիսին է եղել։

Եզրափակեմ։ Ամերիկացիները հստակ դիտարկելի թիրախավորումով ոչնչացնում են Բանակի և Հողափոխության պահապանների կորպուսի հակաամերիկյան թևը։ Եվ իզուր եք կարծում, թե այս ամբողջ պատմությունը խոշոր հաշվով մեզ հետ կապ չունի և հետևանքները մեզ համար առնվազն բացասական և նշանակալի չեն լինելու։ Խորոված կուկռուզ ուտելն այս դեպքում լուծում է, եթե հոգնել ես մտածելուց կամ երբևէ լուրջ չես եղել քո մտածումներում ու գործողություններում։

Վարդան Բալյան, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դա կեղծիք է, ես նման բան չեմ ասել. Ալեն Սիմոնյանը հերքում է բարձրաստիճան մի քանի հոգևորականների մանկապղծության մեջ մեղադրելու իր հայտարարությունը

Հաջորդ գրառումը

Հեսա ընտրություններ են, ի՞նչ իմպիչմենտ, ի՞նչ փողոցային պայքար. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀԿ-ի նախաձեռնության մասին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն զեկույց է ներկայացրել Հայաստանից գնված ապրանքների վերաբերյալ՝ պարզաբանելով ներմուծման հարցը

16/04/2026
Միջազգային

Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից. Ռոբերտ Ամստերդամ

16/04/2026
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը

16/04/2026
Նորություններ

Ատելություն գեներացնելը ունի երկու սայր՝ մի սայրով դո՛ւ ես հարվածում, իսկ մյուսով՝ քեզ. Արա Պողասյան

16/04/2026
Հաջորդ գրառումը
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 75

Հեսա ընտրություններ են, ի՞նչ իմպիչմենտ, ի՞նչ փողոցային պայքար. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀԿ-ի նախաձեռնության մասին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական