ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշ խորհրդականներ փորձում են համոզել նրան չխոչընդոտել ընթացիկ ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը (որը երկրում սկսվել է հոկտեմբերի 1-ին) այն պատճառով, որ փաստաթուղթը ավելի վաղ հավաքել էր անհրաժեշտ քանակի ձայներ Կոնգրեսի երկու պալատներում՝ թույլ տալով չենթարկվել նախագահական վետոյին:
Այս մասին հաղորդում է Reuters-ը: Գործակալության աղբյուրների համաձայն, Սպիտակ տան որոշ խորհրդականներ ամերիկացի առաջնորդին խորհուրդ են տալիս չարգելափակել բյուջեի նախագիծը այն պատճառով, որ վետոն իրեն քաղաքական միավորներ չի տրամադրի, բայց կարող է վնաս հասցնել Ջորջիայից Սենատ ընտրվելու հարցում երկու հանրապետականների: