ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վետո է դրել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին սպանելու Իսրայելի ծրագրի վրա, հաղորդում է Reuters-՝ հղում անելով ամերիկացի երկու պաշտոնյաների:
«Արդյո՞ք իրանցիները սպանել են գեթ մեկ ամերիկացու։ Ոչ։ Քանի դեռ նրանք նման բան չեն արել, մենք նույնիսկ չենք խոսի քաղաքական ղեկավարությանը հետապնդելու մասին»,- անանունության պայմանով ասել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։
ԱՄՆ նախագահը նաև Իրանին նախազգուշացրել է զերծ մնալ ամերիկյան թիրախներին հարվածելուց:
Միևնույն ժամանակ, ազդեցիկ իսրայելցի լրագրող, ռադիոհաղորդավար և հեռուստահաղորդավար Ամիտ Սեգալը տարածել է Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբիի հայտարարությունն այն մասին, որ «Reuters-ի այն հաղորդագրությունը, թե ԱՄՆ-ն վետո է դրել Խամենեիի սպանության վրա, ֆեյք է՝ ֆեյքերի երկրից»: