Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թրամփը սպառնում է օգտագործել ԱՄՆ-ի զինված ուժերը Ամերիկայի փողոցներում իր քաղաքական հակառակորդներին հալածելու համար. Բայդեն

10/12/2023
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հաջորդ տարվա նախագահական ընտրություններում Ամերիկայի նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակը բազմաթիվ սպառնալիքներ է ներկայացնում ԱՄՆ-ի համար.  շաբաթ օրը նման կարծիք է հայտնել պետության ներկայիս ղեկավար դեմոկրատ Ջո Բայդենը Լոս Անջելեսում կայացած հանդիպմանը, որը նվիրված էր իր նախընտրական արշավի համար միջոցներ հայթայթելուն։

Նա խոսել է իր վարչակազմի ձեռքբերումների մասին և ելույթի կեսից սկսեց քննադատել Հանրապետականին: «Մենք գիտենք, որ այս ամբողջ առաջընթացը վտանգված կլինի հաջորդ ընտրություններում»,- Բայդենի խոսքերն է մեջբերում Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Դոնալդ Թրամփը բազմաթիվ սպառնալիքներ է ներկայացնում այս երկրի համար: Ընտրության ազատությունից մինչև քաղաքացիական իրավունքներ, ձայնի իրավունքից մինչև Ամերիկայի դիրքն աշխարհում»,- ասել է Բայդենը:

Ըստ Բայդենի՝ «ամենամեծ սպառնալիքը, որը Թրամփն է ներկայացնում, սպառնալիքն է ամերիկյան ժողովրդավարությանը»։

 «Եթե մենք կորցնենք այն, կկորցնենք ամեն ինչ»,- հավելել է նա։ 

Նախագահն ասել է, որ «Թրամփը դարձավ պատմության մեջ նախագահական ընտրություններում առաջին պարտվող թեկնածուն, որը հրաժարվեց ընդունել ժողովրդի կամքը»։

 Ամերիկայի առաջնորդը կարծում է, որ ընտրություններում հանրապետականների հնարավոր հաղթանակի դեպքում իր  երկրորդ նախագահական ժամկետն ավելի վատ կլինի, քան առաջինը։ «Նա սպառնում է օգտագործել ԱՄՆ-ի զինված ուժերը Ամերիկայի փողոցներում իր քաղաքական հակառակորդներին հալածելու համար»,- ասել է դեմոկրատը։ Նա հիշեցրել է, որ Թրամփը խոստացել է հաղթելու դեպքում բռնապետ չդառնալ՝ «բացառությամբ առաջին օրվանից»։ «Դե, փառք Աստծո, որ այդպես է», – հեգնանքով նկատել է Բայդենը՝ խաչակնքելով։ «Միայն առաջին օրը»։

Պետության ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ն չի կարող իրեն թույլ տալ ռիսկի դիմել Անկախության հռչակագրի 250-ամյակին (2026թ.)՝ Թրամփի իշխանության ղեկին լինելով։ 

ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերին։ Ապրիլի 25-ին Բայդենը հայտարարել է, որ կձգտի վերընտրվել։ Թրամփն  ընտրարշավին իր մասնակցության  մասին հայտարարել է 2022 թվականի նոյեմբերին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երջանկության սանդղակ, որտեղ ամենադժբախտը բուլղարացիներն են

Հաջորդ գրառումը

Ակտիվիստները կոչ են անում իր մրմնով աշակերտներին պատսպարած հայ ուսուցչուհուն բնակարան նվիրել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը նախընտրական նվերներ են անելու Փաշինյանին. Սամվել Կարապետյան

07/05/2026
Միջազգային

Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում օտարերկրյա իշխանություններին ապահովել իրենց դիվանագետների ժամանակին տարհանումը Կիևից․ Զախարովա

06/05/2026
Հրապարակախոսություն

Եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը. Վարդան Ոսկանյան

06/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հայ ժողովրդին կամք և ուժ է մաղթել

06/05/2026
Հաջորդ գրառումը

Ակտիվիստները կոչ են անում իր մրմնով աշակերտներին պատսպարած հայ ուսուցչուհուն բնակարան նվիրել

Please login to join discussion

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական