ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի միջուկային ծրագրին հակազդելու մի քանի տարբերակներ, այդ թվում՝ «կանխարգելիչ ավիահարվածներ» Իսլամական հանրապետության դեմ, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց խոսքով, Հանրապետականի անցումային թիմը աշխատում է Թեհրանի վրա առավելագույն ճնշման նոր ռազմավարության վրա։ Դա կարող է հիմնված լինել ռազմական միջոցների վրա, որոնք ուղեկցվում են տնտեսական պատժամիջոցների խստացմամբ։ Այս պլանը դեռ մշակման վաղ փուլում է, նշել են հրատարակության զրուցակիցները։
Ըստ թերթի, Թրամփը նախկինում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ասել է, որ անհանգստացած է հնարավոր «իրանական միջուկային ճեղքումով» և նաև հասկացրել է, որ ուղիներ է փնտրում նման զարգացումը կանխելու համար։
Թրամփի թիմն Իրանի հետ կապված հետագա գործողությունների երկու տարբերակ է ուսումնասիրում, պնդում է The Wall Street Journal-ը։ Առաջին պլանը ներառում է ռազմական ճնշման ավելացում՝ ամերիկյան զորքեր, ռազմական ինքնաթիռներ և նավեր ուղարկելով Մերձավոր Արևելք: Բացի այդ, Վաշինգտոնը կարող է Իսրայելին վաճառել առաջադեմ զենքեր, այդ թվում՝ բունկերային ռումբեր: Երկրորդ տարբերակը ռազմական ուժի սպառնալիքն է։ Պատժամիջոցների հետ միասին դա կարող է համոզել Թեհրանին համաձայնվել ԱՄՆ-ի կողմից առաջարկվող կարգավորման դիվանագիտական միջոցներին: