Թուրքիայի Հաթայ նահանգում հրդեհից վնասվել է շուրջ երկու հազար քառակուսի մետր սոճու անտառ։
Հրդեհը սկիզբ է առել Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից շուրջ մեկ կիլոմետր հեռավորության վրա։
Ավելի ուշ այն տարածվելով անցել է թուրքական կողմ և հասել Հաթայի Յայլադաղը շրջանի սոճուտներ։
Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Հաթայում հաջողվել է վերահսկողության տակ առնել հրդեհը, իսկ սիրիական կողմում այն դեռ շարունակվում է։
Ermenihaber.am