Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Թուրքիան ողջունում է Հայաստանի՝ Պաղեստինի պետությունը ճանաչելու որոշումը

Թուրքիան ողջունում է Հայաստանի` Պաղեստինի պետությունը ճանաչելու որոշումը. հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Պաղեստինի ճանաչումը միջազգային իրավունքի, արդարության և խղճի պահանջն է։

«Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը», – նշել է ԱԳՆ-ն։