Թուրքիայի ռազմական արտահանումները Ադրբեջան տարեսկզբից աճել են վեց անգամ՝ նախորդ տարվա համեմատ 20 միլիոն դոլարից հասնելով 123 միլիոն դոլարի: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի արտահանողների ասոցիացիայի տվյալները:
Գործակալության տվյալներով, անօդաչու թռչող սարքերի եւ այլ ռազմական տեխնիկայի վաճառքը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռազմական գործողությունների սկսվելուց անմիջապես առաջ անցած մեկ ամսում աճել է՝ հասնելով 77 միլիոն դոլարի: Առաքումների մեծ մասն իրականացվել է հուլիսին հաջորդած ժամանակահատվածում, երբ համատեղ զորավարժություններ էին անցկացվում Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի կողմից:
Սեպտեմբերին Ադրբեջանը բարձրացավ թուրքական զենքի ներկրողների ցանկի առաջին շարք՝ առաջ անցնելով Օմանից և ԱՄՆ-ից: