Օրերս Թուրքիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը, փոխնախարար Մուհսին Դերեի գլխավորությամբ, այցելել է Նախիջևան. հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Էքսկլավի Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության հարցերին, մասնավորապես՝ Նախիջևանի տարածքում կատարված աշխատանքներին, զորավարժություններին:
Մուհսին Դերեն ընդգծել է Նախիջևանի ռազմավարական և աշխարհագրական կարևորությունը:
Հիշեցնենք, որ Դերեի այցը տեղի է ունենում Ադրբեջանի հետ սահմանին Իրանի զորավարժությունների ֆոնին։