Եվ սա խաղաղություն է կոչվում, նորօրյա կրեատիվ խաղաղություն, որի վերջը էլի յաթաղանոտ ու կարմիր է լինելու: Նման գրառումով հանդես է եկել «Ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը:
«Նախ՝ 44-օրյա պատերազմի դավադիր պարտությունը թուրքիային հնարավորություն տվեց ակտիվորեն ներգրավվել Արցախի հարցի լուծման քաղաքական գործընթացներին և ըստ այդմ ստվերել, պասիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։
Երկրորդ՝ թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման պլատֆորմ ստեղծելով ևս մի քարտ բլանշ է տրվում թուրքիային, որով էլ կոտրվելու է Սփյուռքի ողնաշարը։
Մեկ դար շարունակ Սփյուռքը կենսունակ է մնացել նախ և առաջ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարելով, սերնդե սերունդ պայքարել են հաղթանակի՝ ցեղասպանության միջազգային ճանաչմանն և դատապարտմանն հասնելու համար։
Հիմա, այս երիտխաղաղասերները եկել ասում են՝ համայն հայություն, Հայաստանում և Սփյուռքում, մոռացեք, որ ձեր պապերն ու տատերը մորթվել, ցից են հանվել, գլխատվել ու տանջամահ են արվել թուրքիա պետության կողմից, մոռացեք, որ շատերի ոսկորները դեռ Դեր Զորի անապատներում են, եկեք այս թուրքիայից ոչ թե ճանաչում և զղջում պահանջենք, այլ էժան լոլիկ, քուրջ ու քավալ, զրթ ու զիբիլ։
Եվ սա խաղաղություն է կոչվում, նորօրյա կրեատիվ խաղաղություն, որի վերջը էլի յաթաղանոտ ու կարմիր է լինելու:
Հայ ժողովուրդ, իմ ազգային և նվիրյալ Սփյուռք, ոտքի´ կանգնիր»,- գրել է Գևորգյանը: