Թուրքիայի գլխավոր դատախազությունը դիմել է երկրի ՍԴ՝ քրդական HDP–ի փակման պահանջով

97

Թուրքիայի գլխավոր դատախազը դիմել է Սահմանադրական դատարան` պահանջելով լուծարել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP):

Դատախազությունը պնդում է, որ կուսակցությունը գործում է ի շահ Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ):

Երեկ խորհրդարանում իշխող կոալիցիայի անդամները քվեարկել են այդ կուսակցությունից պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուին մանդատից զրկելու համար:

Թեման քննարկվել էր երկար ժամանակ, բայց շատ քաղաքական վերլուծաբաններ համոզված էին, որ Էրդողանը չի համաձայնի դրան, քանի որ իր կուսակցությունը նույնպես ժամանակին եղել էր նման իրավիճակում. այն կուսակցության գործունեությունը, որի հետ Թուրքիայի ներկայիս նախագահը սկսել էր իր քաղաքական ուղին, մի քանի անգամ արգելվել էր իշխանությունների կողմից: