Թույլ չենք տա Ալիեւին եւ իր կամակատարներին, որտեղ էլ լինեն, մոռանալ Սումգայիթի ցեղասպանությունը, որն էլ դարձավ 20- րդ դարի վերջում հայության դեմ գործած նախորդ բոլոր ոճիրների շարունակությունը՝ ստիպելով Արցախի հայությանը ազգային-ազատագրական նոր պայքարի ալիք բարձրացնել մարդասպան հանցագործների դեմ՝ պաշտպանելով իր հողում անվտանգ ապրելու ազգի հիմնարար իրավունքը։

Էլհամ Ալիեւի ֆաշիստական վարչակազմը դեռ պատասխան է տալու հայրերի ծավալած ու իր շարունակած բոլոր հանցագործությունների համար իրական, միջազգային ճանաչված դատարանում, ոչ թե Բաքվի՝ իր բեմադրած շինծու ոչ լեգիտիմ դատավարություններում, որտեղ այսօր խոշտանգվում են մեր արդար գերիները՝ Արցախյան պայքարի հերոսները։
Նարինե Դիլբարյան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ






