Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը:
Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։
Բժիշկ, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ստեփանակերտի ծննդատունն է թուրք ենիչերների հարձակումից հետո․․․
Կոչ եմ անում աշխարհում ապրող բոլոր հայ բժիշկներին բողոքի ձայն բարձրացնել, աշխարհին ցույց տալ, թե ինչ բարբարոսություններ են անում այս գիշատիչ խավարասերները»: