Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹԵՔԵՅԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՐԲԻԻ ԴՊՐՈՑԻ ԹԵՔԵՅԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ

25/03/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թեքեյան մշակութային միության և Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի համագործակցությունն ունի տասնամյակների պատմություն։

  Մարտի 21-ին Երևանի ԱՄՆ և Կանադա ԹՄՄ ներկայացուցչության գրասենյակում, որտեղ տեղավորված է նաեւ «Ազգ» թերթի խմբագրությունը, տեղի ունեցավ ԹՄՄ-ի ներկայացուցիչների հանդիպումը Կարբիի դպրոցի  թեքեյանցիների հետ։

  Խորհրդակցությունն իրականացվեց Հայաստանում ԹՄՄիության ներկայացուցիչ Գայանե Մուրադյանի, Հակոբ Ավետիքյանի, Սուրեն Սարգսյանի և Կարբիի միջն. դպրոցի տնօրեն Ժաննա Ավետիսյանի, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գայանե Օհանյանի, ինֆորմատիկայի ուսուցչուհի Վարդանուշ Հովհաննիսյանի միջև։

  Գեղեցիկ և հարմարավետ հյուրասրահում՝ ձվաձեւ սեղանի շուրջ, ջերմ ու մտերմիկ մթնոլորտում տեղի ունեցան քննարկումներ՝ դպրոցի դահլիճի նորոգման, դպրոցի այլ կարիքների, կրթական միջավայրի բարելավման և այլ կարևոր համայնքային հարցերի շուրջ։

Անդրադարձ եղավ դպրոցի ավանդույթ դարձած ՀՀ-ում Իրանի դեսպանատան կրթության և մշակույթի բաժնի հետ համագործակցությանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ դպրոցն ունի պարսկերեն լեզվի թեքում։ Մատնանշվեցին այն խնդիրները, որոնք խոչընդոտում են այդ առարկայի լիարժեք ուսուցմանը։ Այդպիսիք են դասագրքերի ու մեթոդական ձեռնարկների բացակայությունը, բարձրակարգ և բարձրագույն կրթությամբ մասնագետ չունենալը, դասապրոցեսի համապատասխան տեխնոլոգիաներով հագեցած չլինելը: Համագործակցության արդյունքում կարելի է այդ խնդիրները լուծել։

Քննարկվող երկրորդ հարցը վերաբերում էր կրթական ծրագրերի նախագծին։ Պետք է կազմակերպել  քննարկումներ՝ Թեքեյան մյուս դպրոցների հետ եւ համատեղ ծրագրեր մշակել՝ կրթադաստիարակչական հարցերով։

 Դպրոցի տնօրեն Ժաննա Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց Միացյալ Նահանգների և Կանադայի Թեքեյան միության Կենտրոնական վարչության անդամ Մարո Պետրոսյան ընտանիքին՝ դպրոցի հանդիսությունների դահլիճի նորոգման, կահավորման համար, կարևորեց համայնքում նման ներկայացուցչական սրահի անհրաժեշտությունը։  Դպրոցը խիստ կարիք ունի ունենալ բուֆետ՝ աշակերտների սնունդը կազմակերպելու տեսակետից, քանի որ ՄԱԿ-ի ծրագրով անվճար հատկացվող սնունդից աշակերտները չեն կարողանում պատշաճ պայմաններում  օգտվել:

Տնօրինուհին պատմեց, որ անցյալ տարի իրենց հաջողվել է  դպրոցամերձ այգու բարիքների վաճառքից ստացված եկամտով կազմակերպել դասարանների թեթև ՝ կոսմետիկ նորոգումներ, ինչը նշանակում է, որ այգու պտղատու ծառերի թարմացման պարագայում հնարավոր կդառնա ստացված եկամուտներով վերանորոգել բոլոր դասասենյակները:

Քանի որ դպրոցի դիրքը նպաստավոր է այլընտրանքային արևային էներգիա ստանալու համար, առաջարկվեց գտնել նոր բարերարներ՝ դպրոցի տանիքում արևային էներգիայի վահանակների տեղադրումը ապահովելու համար, ինչը կնպաստեր էլեկտրաէներգիայի օգտագործման հետ կապված դպրոցի ֆինանսական ծախսերը կրճատելուն։

Գայանե Մուրադյանը  առաջարկեց , որ ՀՀ-ում Վահան Թեքեյանի անունը կրող դպրոցների ուսուցչական և աշակերտության մերձեցման տեսակետից նպատակահարմար է պարբերաբար ԹՄՄ հայաստանյան ներկայացուցչության մեծ սրահում կազմակերպել հավաքներ, գրքերի շնորհանդեսներ, հեղինակային ընթերցումներ։ Նմանատիպ միջոցառումներ կազմակերպելու համար ԹՄՄ-ի ներկայացուցիչները միշտ պատրաստ են աջակցելու և ոգևորելու թեքեյանցիներին։ Իրենց հյուրընկալ դռները միշտ բաց են նրանց առաջ։

Խորհրդակցության ավարտին Գայանե Մուրադյանը ԹՄՄ-ի գրասենյակի գրադարանից Կարբիի Թեքեյան կրթօջախի գրադարանին նվիրաբերեց դասական եւ ժամանակակից գրողների գրքեր։ Ներկաները անդամագրվեցին ԹՄՄ-ին՝ շարունակական պահելով շուրջ  երեքուկես տասնամյակ ստեղծված ավանդույթը։  

ԳԱՅԱՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Կարբիի Վ. Թեքեյանի անվան  միջն. դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները

Հաջորդ գրառումը

Մինչև ո՞ւր կարող է հասնել ադրբեջանական ագրեսիան, գործողությունները. որքան նրանց թույլ տրվի

Համանման Հոդվածներ

Միջազգային

Եթե Ռուսաստանի հետ  30-օրյա հրադադաը համաձայնեցվի, Կիևը պատրաստ է ուղիղ բանակցությունների գնալ Մոսկվայի հետ. հայտնել է Զելենսկին Թրամփին

10/05/2025
Միջազգային

Տեսանյութ. Հնդկաստանի և Պակիստանի միջեւ հրադադարը տևեց ընդամենը 2 և կես ժամ. ռազմական գործողությունները վերսկսվել են

10/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. 8 ոստիկան ներխուժել են լրագրողի տուն, ձեռքերը ոլորելով, հենց գիշերազգեստով ու հողաթափերով նրան բերման ենթարկել. ահազանգ

10/05/2025
Նորություններ

Շուշիից Ստեփանակերտ ճոպանուղի կկառուցվի

10/05/2025
Հաջորդ գրառումը

Մինչև ո՞ւր կարող է հասնել ադրբեջանական ագրեսիան, գործողությունները. որքան նրանց թույլ տրվի

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Եթե Ռուսաստանի հետ  30-օրյա հրադադաը համաձայնեցվի, Կիևը պատրաստ է ուղիղ բանակցությունների գնալ Մոսկվայի հետ. հայտնել է Զելենսկին Թրամփին

10/05/2025

Զելենսկին Թրամփին ասել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների. գրում է Axios-ը։ Պեսկովն ասել է, որ Մոսկվան...

ԿարդալDetails

Տեսանյութ. Հնդկաստանի և Պակիստանի միջեւ հրադադարը տևեց ընդամենը 2 և կես ժամ. ռազմական գործողությունները վերսկսվել են

10/05/2025

Տեսանյութ. 8 ոստիկան ներխուժել են լրագրողի տուն, ձեռքերը ոլորելով, հենց գիշերազգեստով ու հողաթափերով նրան բերման ենթարկել. ահազանգ

10/05/2025

Շուշիից Ստեփանակերտ ճոպանուղի կկառուցվի

10/05/2025

Փաշինյանը Կապանում ներկա է եղել քպ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի հոր տուն-թանգարանի բացմանը

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական