Թբիլիսիում գլխավոր տոնածառի լույսերը վառվել են առանց տոնակատարության:
Խորհրդարանի շենքի մոտ, որտեղ տեղադրված է տոնածառը, տեղի է ունենում բողոքի ցույց։ Տոնածառի վրա հայտնվել է պաստառ՝ «Վրաստանն ազատ և անկախ է»։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Թբիլիսիի քաղաքապետը չեղարկել է գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը:
Ռուսթավելի պողոտայում, որտեղ տեղադրված է տոնածառը, ընդդիմությունը բողոքի ակցիաներ էր իրականացնում։