Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան էջից.
«Թավշյա «հեղափոխությունից» տուժած քաղաքացիներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու կենտրոն, ՀԿԿենտրոնը հայտարարում է բարեգործական հիմունքներով անվճար ծառայությունների մատուցում ՀՀ քաղաքացիներին ու սփյուռքահայերին՝ «թավշյա» կախվածությունից ձերբազատվելու, իրական կյանք մտնելու և ինքնուրույն վերլուծելու ու փաստեր համադրելու կարողություններ զարգացնելու գործում։Կենտրոնն առաջարկում է հետևյալ ծառայությունները․– «դուխով», «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական», «ժողովուրդ ջան», «ըստ էության», «ուրեմն կեցցե», «հպարտ» բառերից ու բառակապակցություններից առկա կախվածության աստիճանական վերացում,– բացատրական աշխատանք տարբեր լեզուներով՜ «հայկական թավիշի» ու «ժողովրդավարական շարժման» անհամատեղելիության շուրջ, հատկապես սփյուռքահայ որոշ գիտաքարոզչական շրջանակների համար։ Կենտրոնի սփյուռքյան գործընկերն է «Այլևս դա չեմ անի» շարժման համադրող Զորյան ինստիտուտը, Կանադա– Հատուկ հոգեթերապևտիկ կուրս «Ինչպե՞ս և ինչու՞ զավթեցին Ծիծեռնակաբերդը» թեմայով՝ առավել ծանր կախվածության մեջ հայտնված մեր հայրենակիցների համար։ Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ կենտրոնի աշխատակիցների ու հաճախորդների հարցերին կպատասխանեն ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի և Հրանուշ Խառատյանի հոլոգրաֆիկ կերպարները, քանի որ վերջիններս իրական կյանքում հրաժարվում են առերեսումից։Առկա է նաև սինխրոն թարգմանություն՝ հայերենին չտիրապետող մեր հայրենակիցների համար։– Կուրսերի ընթացքում հատուկ միջոցներ չեն կիրառվելու՝ այդ թվում թմրաքունը (հիպնոս)։– Կենտրոնի մատուցած ծառայությունների մեջ է մտնում նաև «Ինչպես ես հասկացա ամեն ինչ» խորագրով ինտերակտիվ խաղարկային ֆիլմի ցուցադրությունը, (տևողությունը՝ 5 րոպե), որի ընթացքում մեր հաճախորդները կծանոթանան «թավիշը» կազմակերպած անձանց կենսագրական առանձնահատկություններին, նրանց արտաքինի փոխակերպման և զանգվածների վրա դրա հոգեբանական ներգործության մանրամասնություններին։– «Իմ թշի թավիշն ու հոգուս վիշտը» խորագրով նկարչական թերապևտիկ միջոցառումը կոչված է հաճախորդների ենթագիտակցությունից դուրս մղել 2018 թ․ ապրիլ-մայիսյան հոգեցնցումների դրվագները, Գեղարքունիքի մարզից բերված հեղափոխական ԿԱՄԱԶ-ների պատկերները փոխարինելով ապագայի մասին դրական պատկերացումներով։– «Ծխում ենք ինչ պատահի» հատուկ կուրսը նեղ շալվար և բարակ փողկապ կրող մորուքավոր երիտասարդների համար է, ովքեր ցանկանում են ընտանիք կազմել՝ թավշյա կախվածությունից ազատվելուց հետո:– «Իմ թավիշը քո թավիշին վնաս է» կուրսը ժողովրդական բժշկության միջոցների կիրառմամբ հանելու է «թավշյա» թուղթ ու գիրն ու սև մոգության հետ կապված այլ վնասակար հոգեբանական ներգործությունները։– Կկազմակերպվի հատուկ հոգեբուժիչ ճանապարհորդություն՝ «Իմ մետրոն» և «Իմ հեծանիվը» խորագրերի ներքո, որի ընթացքում առողջացող հաճախորդները կհասկանան, որ մետրոն ու հեծանիվն ընդամենը փախադրամիջոցներ են, այլ ոչ թե «թավշյա» քարոզչամիջոցներ։
– Կենտրոնի հատուկ բուժիչ կուրսերն անցած հաճախորդները կստանան ավարտական վկայականներ՝ «Հմտացած հակաթավիշ» սերտիֆիկացմամբ, ազգաբնակչության շրջանում հոգեբանական առողջացման աշխատանքներ իրականացնելու համար»: