Քաղաքական գիտությունների դոկտոր Իլդուս Յարուլինը նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի համար ձեռնտու է հրապարակել բլոգեր Ալեքսեյ Նավալնիի վերաբերյալ իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ զրույցը: Այս մասին գրում է gazeta.ru-ն։
Նրա կարծիքով, նման արտահոսքերը պատահական չեն լինում: Մասնագետը ենթադրում է, որ զրույցի հրապարակման նպատակը կարող է լինել միջազգային ասպարեզում Ֆրանսիայի առաջնորդի վարկանիշի բարձրացումը:
Յարուլինը հավելել է, որ Ֆրանսիան ցանկանում է առանցքային տեղ զբաղեցնել Եվրոպայում, և Մակրոնն ուզում է լինել աշխարհի գերիշխող քաղաքական գործիչներից մեկը:
Քաղաքագետը եզրակացրել է, որ ներկայիս կոշտ հակառուսական պայքարում բոլորը փորձում են գտնել իրենց սեփական օգուտը: