ՀՀԿ և ՀՅԴ երիտասարդները բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀ Արտաքին գործերի նախարարության դիմաց` դատապարտելով Արարարտ Միրզոյանի՝ թուրքերի հետ բարեկամանալու հայտարարությունները։ Երիտասարդներին են միացել նաեւ ԱԺ-ի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։
«Ադրբեջանը փորձում է հայաթափել Արցախը, իսկ Հայաստանի իշխանությունները լույս են վառում դրա համար։ Կա երկու գրծընթաց։ Ադրբեջանն ագրեսիայի միջոցով փորձում է հայաթափել Արցախը, Հայաստանի իշխող ուժն իր հայտարարություններով կանաչ լույս է վառում դրա համար։ Հավաքվել ենք «ոչ» ասելու Հայաստանի և Արցախի թուրքացմանը, ադրբեջանացմանը և ևս մեկ անգամ վերահաստատելու մեր այն մոտեցումը, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,- հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Բացի թշնամու օրակարգը սպասարկելուց նրանք այդ օրակարգը սպասարկում են հայ մարդուն և որոշում են հայ մարդու ապագան և ներկա։ Համասփյուռ հայ ժողովրդի արդար դատը սակարկման ենթակա չէ, բոլոր նրանք, ովքեր կհանդգնեն այս օրակարգը սակարկման առարկա դարձնեն, վերստին կփաստեն իրենց թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգի սպասարկող լինելը»,- իր ելույթում նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։
Ակցիայի մասնակիցներն ամառային հողաթափեր, գլխարկ, արևային ակնոց են դրել արտգործնախարարության դիմաց և կանչել՝ Արո, արի սրանք տար, որ Անթալիայում օգտագործես։





