Ընդդիմության երեկվա հանրահավաքը իր նվազագույն քաղաքական խնդիրը լուծել է. Արտակ Զաքարյան

20

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Սառնասրտորեն, մեկ առ մեկ ընթերցել եմ բոլոր կարգի հողատուների, «իշխանության» պատգամավոռների, հարակից շպանայի ու ստրկամիտ մի շարք կենդանիների` ընդդիմության հանրահավաքի վերաբերյալ գրառումները:

«Կրկին համոզվեցի, որ Նիկոլն Արցախը չէր կարող հանձնել, եթե չլինեին սրանք, սրանց ստոր տեսակը: Քաղաքական խավարամտության ու պետական դավաճանության մարմնավորողները, կենդանական բնազդներով ուրախացել էին, որ երեկվա հանրահավաքը չավարտվեց իրենց ստորաքարշ խունտային գրողի ծոցն ուղարկելով:

Նիկոլապատկան բոսյակների համար կարևոր չէ, որ հանրահավաքը հայ մարդու ոտնատակ գցված արժանապատվությունը փրկելու փորձ էր: Այդ տիպի մարդկային թերմացքի համար կարևոր չէ, որ ընդդիմությունը` հենց այսօր վաճառքի հանված Արցախի վրա էր աշխարհի ուշադրությունը հրավիրում: Բոսյակները հրճվում էին, որ դեռ կարող են մեկ ամիս ևս հալումաշ եղած բյուջեից պարգևավճար ստանալ, աղ ու բիբարի մասին «օրենքներ ընդունել» ու պադավատներով անիմաստ քարշ:

Եթե ես սխալվում եմ իմ այս համոզմունքներում, թող Բրյուսելից հետո, նիկոլը Երևանում հանրահավաքը անի ու երդվի իր բոլոր սրբություններով, որ Արցախի 75%-ը հանձնելուց հետո 25 %-ն ատամներով է պահելու:

Թող դուրս գա մարդամեջ ու պարզ ասի, կեղծ խաղաղության դիմաց Արցախն ու Հայաստանի ինքնիշխանությունն ամբողջությամբ արդեն հանձնել է, թե՞ դեռ ոչ: Երկրորդն էլ` բոլորը կտեսնեն, թե քանի «մարդ» է գնալու Նիկոլի կողքին կանգնի:

Ընդդիմության երեկվա հանրահավաքը, կարծում եմ իր նվազագույն քաղաքական խնդիրը լուծել է, և մեծ պոտենցիալ ունի արագ զարգանալու համար»։