«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է Գերմանիայի քաղաքացու դի

30

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննիչ Մամյանի կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել երեկ՝ հուլիսի 8-ին, Վազգեն Սարգսյան 26 հասցեում գործող «Էրեբունի» հյուրանոցային համալիրում տղամարդու դիակի հայտնաբերման փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09։25-ի սահմաններում շտապօգնության «Կենտրոն» ենթակայանից ահազանգել են ոստիկանության կենտրոնական բաժին, որ կանչով մեկնել են նշված հյուրանոցային համալիր, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։  Դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբն ու քննչական խումբը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի՝ 56-ամյա Թոմաս Ե-ն է։  Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։