Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման ժամկետի և վայրի մասին կոնկրետ տեղեկություն չկա, հարցը դեռ առաջարկի մակարդակում է. «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմի աղբյուրը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 16-ին հայտարարել է, որ առաջարկել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինին, Իլհամ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին քառակողմ հանդիպում անցկացնել Ղարաբաղի հարցով։
«Հանդիպման օրվա կամ վայրի մասին կոնկրետ տեղեկություն չկա: Առայժմ Էրդողանի հայտարարությունն առայժմ առաջարկի մակարդակում է»,- ասել է գործակալության զրուցակիցը։