Մինչ ՀՀ գործադիր եւ օրենսդիր իշխանությունների բարձրագույն ներկայացուցիչները մտավարժանքներ են անում փոխելու Թուրքիայի նկատմամբ Հայաստանի դիրքորոշումը «ստեղծված նոր իրավիճակում», իսկ հասարակական եւ քաղաքական շրջանակները բուռն կերպով քննարկում են դրա նպատակահարմարությունը, զգալով, ըստ երեւույթին, հայ-թուրքական հարաբերություններում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներգրավվածությունից բխող վտանգը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց Լեռնային Ղարաբաղ այցելելու իր մտադրության մասին:
Էրդողանի հայտարարությանն թուրքական մամուլի կողքին նոյն օրն արձագանքել է նաեւ ռուսական «ՀՈՊՌՏ Sputnik»-ը: Ահա թե ինչ է հաղորդել. «Թուրք առաջնորդ Էրդողանը ցանկություն հայտնեց Ռամադան ամսվա մեջ Լեռնային Ղարաբաղում այցելել Ադրբեջանի վերահսկողությանն անցած Շուշին: «Մենք շարունակելու ենք լինել եղբայրական Ադրբեջանի կողքին եւ պաշտպանել մեր թյուրքական արժեքները Լեռնային Ղարաբաղում: Կարեւոր է ոտքի կանգնեցնել երկիրը, որ մեր եղբայրները ի վիճակի լինեն վերադառնալ իրենց բնակավայրերը: Աբ. Ռամադանի տոներից հետո (մայիսի 13-ին) ուզում ենք այցելել Շուշի, տոները միասին նշելու հույսով», ասաց Էրդողանն մասնակցելով տեսակապով Համաթյուրքական խորհուրդի առցան գումարված գագաթաժովին»: