Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությունը տեղի կունենա հունիսի 2-ին կամ 6-ին. տեղեկացրել է Milliyet-ը։
Թուրքիայի խորհրդարանի պատգամավորները կերդվեն ուրբաթ՝ հունիսի 2-ին, իսկ 5-րդ օրը կսկսվի նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը։
Էրդողանը կամ կերդվի Թուրքիայի խորհրդարանում, հունիսի 2-ին, խորհրդարանի անդամների երդվելուց հետո, կամ կերդվի երեքշաբթի՝ հունիսի 6-ին, եւ դրանից անմիջապես հետո կհայտարարի կառավարության նոր կազմը։