Ուրբաթ, Մայիսի 16, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Էս ի՞նչ եք անում, տղե’րք». Վազգեն Սարգսյան

05/06/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի վրա կատարվեց հարձակում կառավարության
հարց ու պատասխանի ժամանակ` կառավարության անդամների ներկայությամբ: Ահաբեկչական խմբի
գործողությունների արդյունքում զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ,
ՀՀ վարչապետ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ՀՀ Աժ փոխնախագահ ՅՈՒՐԻ ԲԱԽՇՅԱՆԸ,
ՀՀ Աժ փոխնախագահ ՌՈՒԲԵՆ ՄԻՐՈՅԱՆԸ, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ,
ՀՀ Աժ պատգամավորներ ԱՐՄԵՆԱԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԸ, ՀԵՆՐԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ, ՄԻՔԱՅԵԼ ՔՈԹԱՆՅԱՆԸ:
Ութ մարդ վիրավորվել է, իննսունմեկը` գերեվարվել:
Ահաբեկիչները սպանդն իրականացրել են աշխարհին ի տես: Մնացյալը… լռություն է: Առայժմ` լռություն է:

maxresdefault

Գաղջ մի մթնոլորտ են ստեղծել, որի մեջ հրաշալիորեն սունկերի նման աճեցնում են նորանոր «գեներալներ»: Ու թե այսպես շարունակվի ևս մեկ-երկու ամիս, Հայաստանը, թերևս, վերածվի համատարած շտաբների, ուր զինվորներ չկան, կան «գեներալներ» և «ծառայողական» մեքենաներ… և յուրաքանչյուր «գեներալ» գոռում է «միասնություն» և հանուն միասնության սպառնում է զինաթափել մյուսին: Ու հարցնող էլ չկա, թե ինչքա՞ն զենք ունենք, որ զինաթափում ենք մեկմեկու… Աշխարհն իր ունեցածը թաքցնելով չի պրծնում, մենք մեր չունեցածը ուզում ենք կոխել աշխարհի աչքը: Մոսկովյան թղթակիցը լրջորեն հարցնում էր. «Հայոց 140 հազարանոց բանակը չի՞ պատրաստվում հարձակվել Թուրքիայի վրա»… Չգիտեի՝ միամտության վրա՞ ծիծաղեմ, թե՞ մեր սնապարծության վրա լամ: Մի բաժակ ջրում փոթորիկներ բարձրացնելու մեր էս տղայականությունը քանդել, տղերք: Մենք, որ մի զույգ երկփողանի հրացանով տարիուկես Արցախ ու սահման պաշտպանեցինք, ու ոչ ոք այդ մասին բարձրաձայն չխոսեց, չընդունեց, որովհետև արածներս ամենակենսական շնչելու, հաց ուտելու նման բան էր. մեր շնչած օդի համար ումի՞ց էինք հաշիվ պահանջելու, մեզ ի՞նչ պատահեց, ինչո՞ւ հանկարծ չգնահատված հերոսի դիմակ հագանք. «Մենք ազգի համար արյուն ենք թափում, իսկ դուք…»: Ոչ մի վայրկյան չմտածեք, թե դաշտերում ու գործարաններում աշխատող մեր ախպերները, որ այսօր զինվորական հագուստով ու զենքով քաղաքում չեն շրջում, օրհասի պահին մեզանից վատ են կռվելու, կամ իրենց արած գործը մերինից քիչ կարևոր է: Կասկած չունենք: Ուտող-խմողներն ու սև մեքենաներով պտտվողնե՞րը… Է, միշտ էլ, բոլոր ժամանակներում էլ այդպես է եղել. յուրաքանչյուր ազգ ունեցել է իր համար արյուն թափողներ և արյուն ծծողներ, ու էն ազգերն են գոյատևել, ում համար արյուն չխնայողները բազում են եղել: Եվ եթե այսօր, այնուամենայնիվ, մենք ենք արյուն չխմողները, բերեք մեր խաչը սուսուփուս, արժանապատվորեն տանենք: Թե չէ դուրսպրծուկները կուրծք ծեծելով աշխարհին տիրում են, թե չէ՝ գարաժներում ու հիվանդանոցներում էլ մեքենա չմնաց… Թե չէ՝ մեր ժողովուրդը սկսել է մեզանից վախենալ, հասկանո՞ւմ եք, թե ուր ենք հասել, տղերք. ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՄԵԶԱՆԻՑ ՎԱԽԵՆՈՒՄ Է: Անեկդոտ էլ կա. մայրը լացող երեխային սաստում է՝ սուս, թե չէ ֆիդայիներին կկանչեմ… Գիտե՞ք, թե սրա վերջն ինչ է լինելու, հասկանո՞ւմ եք, թե իրավապահ մարմինների միտումնավոր անգործությունն ինչին է ուղղված, ըմբռնո՞ւմ եք, թե մայիսի 27-ի օրերը ինչ հրաշքով Երևանում պարետային ժամ չմտցրին… Հրաշք չկա, մանրակրկիտ մշակված ծրագիր է. սպասում են՝ մենք իրար միս ուտենք, մեր ու ժողովրդի մեջ հակասությունն այնքան խորանա-խորացնեն, որ Կարմիր բանակի շռնդալից երթը Երևանում դիտվի որպես փրկություն: Ու մայիսի 28-ը չեկած՝ նոյեմբերի 29-ը երկրորդ անգամ պայթի մեր գլխին: Ու մեղավորը մենք ենք լինելու, լավ հիշեք, եթե հաջողվեց մեր վերընթաց քաղաքական պատերազմը վերածել քաղաքացիականի, ու զենք խառնվեց էդ գործին՝ պատմությունն ու ժողովուրդը մեզ չեն ներելու: Մեզ, որ պայքարի ելանք ամենասուրբ ցանկություններով:
Մայիսի 27-ն ընդամենը նախերգանք էր: Հարցնում են, թե ո՞վ էր մեղավոր այդ օրվա համար… Ես էի մեղավոր, որ էդ հրաշալի տղերքին չկարողացա կողքս պահել: Դուք էիք մեղավոր, որ ասում էիք՝ ոչ մի քաղաքական կազմակերպություն իրավունք չունի զինված ջոկատ ունենալ: Չէ՛, ճիշտ էիք ասում, զինված ուժերը մեկ կուսակցության ձեռքում կենտրոնացնելու դաժան փորձը մենք արդեն ունենք: Բայց էդ հրաշալի տղերքը մեզանից կտրվելով՝ մնացին բոլորովին անտեր, որովհետև պետական, հայկական զորամիավորումներ չունենք, որովհետև մեր երկրի մեջ իշխանություն չունենք, իր ասածի, խոսքի տեր ղեկավար չունենք: Ամեն ինչ խառնվել է իրար, երրորդ դասարանի կրթությամբ որևէ դուրսպրծուկ մեկ ավտոմատով ու չորս դանակով կարող է ազգի ճակատագրի հետ կատակներ անել…
Մայիսի 27-ին մենք ճաշակեցինք մեր որբության հերթական դառը-լեղի պտուղները ու ավելի ենք թունավորվելու, եթե դասեր չքաղենք, հիշենք, թե միաժամանակ քանի հրաման էր պտտվում Նուբարաշենի սպանդանոցում, մեկս հրամայում էր ճանապարհները փակել, մյուսներս՝ բացել, մեկս հրամայում էր հեռանալ, մեկէլներս՝ դիրքավորվել, սպասել… Է, հետո՞, մենք մեր ձեռքը հո կրակը չե՞նք ընկել… Առանձին-առանձին բոլորս էլ նույն բանն ենք ասում. հարկավոր է միավորվել, ղեկավարվել մեկ կենտրոնից, բայց հավաքվում ենք իրար գլխի, ու ոչինչ չի ստացվում: Վերջին 3-4 ամիսների ընթացքում ունեցածներս ուժերն ու էներգիան ու նյարդերը ծախսել ենք անձնական հարաբերությունների ճշտման ու «ռազբիրատների» վրա: Բոլորս բոլորիս սկսել ենք կասկածել, տղերք, սա ամենասարսափելին է: Կասկածի ցեցը մեզ ներսից կուտի: Հրեշավոր կասկածն ու անհանդուրժողականությունը սրտներումս՝ վաղը ո՞նց ենք մեկմեկու թիկունք ապահովելու: Միասնությունից խոսելով՝ հոգնեցինք, Նժդեհ ցիտելով՝ հոգնեցինք, ու բան դուրս չեկավ: Ու այնքան ժամանակ բան դուրս չի գա, մինչև չհասկանանք, որ «ամեն մի ամբիցիա դևալվացնում է շարժումը», որ մեզանից ոչ մեկը գեներալ ու զորավար չէ, էդ անտեր գործն, ախար, ուսում, փորձ ու տաղանդ է պահանջում, որ ֆիդայական ցաքուցրիվ պայքարը կործանարար հետևանքով է հղի, որ մեր միասնությունը, հասկանանք վերջապես, հնարավոր է միայն պետական կառուցվածքում, տվյալ դեպքում՝ Հայաստանի պառլամենտի պաշտպանության խորհրդի հովանու տակ: Այն, ինչի մասին ընդամենը 5-6 ամիս առաջ երազել միայն կարող էինք: Հապաղելու իրավունք չունենք: Շտապենք, քանի դեռ մութ ուժերը մեզ իրար դեմ չեն հանել, քանի դեռ ժողովուրդը, այնուամենայնիվ, հավատում է մեզ:
Ես ասում եմ՝ ցավը տանեմ մեր ժողովրդի, ծով համբերություն ունի, ապրող ու ապրեցնող ժողովուրդ է, արժանի լինենք իրեն:
Ես ասում եմ՝ դավաճանություն է ժողովրդին ներշնչել, թե ինքը փոքր է ու անզոր: Երեք միլիոն թե երեք հարյուր միլիոն՝ օրհասի պահին պայքարողը շատ-շատ մեկ միլիոնն է: Իսկ մեկ միլիոն անձնուրաց պայքարող ազգն իր միջից կարող է հանել: Ապացուցված բան է:
Մի բան է միայն անհրաժեշտ. սնապարծության և արկածախնդրության փոխարեն` լրջմտություն և պատասխանատվություն: Որպեսզի դուրսպրծուկները կուրծք ծեծելու ասպարեզ չունենան: Որպեսզի ինքնապաշտպանության գործը չվերածվի ինքնասպանության: Էս գործը պետական մոտեցում է պահանջում և ենթադրում է պետականություն: Պահը չկորցնենք, հապաղելը հանցագործություն է, տղերք:
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Երկրապահ միավորումների կենտրոնական շտաբի պետ,
ՀԽՍՀ ժողովրդական դեպուտատ
հուլիս 1990 թ., «Օրագիր»,
29 հունվարի 1999 թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բելառուսը Ryanair-ի միջադեպի հետ կապված փոխհատուցում կպահանջի

Հաջորդ գրառումը

Ոստիկանապետը կանգնել է թասիբով հայերի թասիբին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրու ավագանու 4 խմբակցությունները հայտարարություն են տարածել ՝ ի պաշտպանություն Լիլիթ Աղեկյանի

15/05/2025
Մշակութային

«Ընտանիք». Աշոտ Մելքոնյան. մայիսի 15-ն ընտանիքի օրն է

15/05/2025
Նորություններ

Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել

15/05/2025
Միջազգային

Բելուջները Հնդկաստանին ռազմավարական գործարք են առաջարկել և կոչ արել Նյու դելիում բացել Բելուջիստանի դեսպանատուն

15/05/2025
Հաջորդ գրառումը

Ոստիկանապետը կանգնել է թասիբով հայերի թասիբին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրու ավագանու 4 խմբակցությունները հայտարարություն են տարածել ՝ ի պաշտպանություն Լիլիթ Աղեկյանի

15/05/2025

Գյումրու ավագանու 4 խմբակցությունները հայտարարություն են տարածել՝ ի պաշտպանություն Լիլիթ Աղեկյանի։ Հայտարարության մեջ ասվում է․ «Հրատապ մտահոգություն հետաքննող լրագրող Լիլիթ...

ԿարդալDetails

«Ընտանիք». Աշոտ Մելքոնյան. մայիսի 15-ն ընտանիքի օրն է

15/05/2025

Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել

15/05/2025

Բելուջները Հնդկաստանին ռազմավարական գործարք են առաջարկել և կոչ արել Նյու դելիում բացել Բելուջիստանի դեսպանատուն

15/05/2025

«Արևային պաթոսը»՝ ոչ թե էներգետիկ անվտանգության, այլ «էներգետիկ անվստահության աղբյուր». փորձագետ

15/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական