Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Էմիր Կուստուրիցայի «Kustendorf Classic 2025» փառատոնին կմասնակցեն Հայաստանը ներկայացնող արվեստագետներ

26/08/2025
- Դասական, Մշակութային, Մշակույթ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեպտեմբերի 4-ից 6-ը Սերբիայում գտնվող՝ աշխարհահռչակ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի «Մեչավնիկ» էթնո-գյուղում տեղի կունենա միջազգային դասական երաժշտության փառատոնի՝ Kustendorf Classic-ի հերթական թողարկումը, որն ամեն տարի միավորում է երիտասարդ երաժիշտների և արդեն ճանաչված վարպետների ամբողջ աշխարհից։

Էմիր Կուստուրիցայի վաղեմի բարեկամի ու գործընկերոջ՝ ջութակահար և պրոդյուսեր, Almazian Productions-ի հիմնադիր Խաչատուր Ալմազյանի առաջարկությամբ և աջակցությամբ փառատոնի ընթացքում հանդես կգան նրա կողմից հրավիրված, Հայաստանը ներկայացնող արվեստագետներ։

Փառատոնի հատուկ հյուրը կլինի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Նա կանցկացնի բաց դասախոսություն փառատոնի մասնակիցների համար։

«Մեչավնիկ»-ի բեմում կներկայանա նաև Եվա Գևորգյանը՝ երիտասարդ, բայց հայտնի դաշնակահարուհի, որը կներկայացնի Պյոտր Չայկովսկու Թիվ մեկ դաշնամուրային կոնցերտը։

Էմիր Կուստուրիցայի փառատոները հայտնի են իրենց յուրահատուկ մթնոլորտով և համաշխարհային մասշտաբի անուններ միավորելու ունակությամբ։ Տարբեր տարիներին փառատոնի հյուրերը եղել են Մոնիկա Բելուչչին, Ջոնի Դեփը, Սալմա Հայեկը, Ջիմ Ջարմուշը, Վալերի Գերգիևը, Յուրի Բաշմետը, Դենիս Մացուևը և շատ ուրիշներ։

Այս տարվա սպասվող հյուրերի թվում է մեցցո-սոպրանո Վասիլիսա Բերժանսկայան, ով համարվում է ժամանակակից օպերային բեմի ամենափայլուն աստղերից մեկը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը թույլ է տալիս վերակենդանացնել ուժեղ և անկախ Եվրոպան․ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Հաջորդ գրառումը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչները մասնակցեցին էկումենիկ շաբաթին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Եթե Վաղարշապատում ընդդիմադիր թեկնածու հաղթեր, կալանավորվելու էր. կարող է՝ լավ էլ եղել է, որ չի հաղթել. հիմա նստած չի բանտում. Մարուքյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Մեծ Բրիտանիան մեկ օրով դառնար Հայաստան. Վլադիմիր Մարտիրոսյան

19/11/2025
Միջազգային

Եկեղեցիների փոխարեն մզկիթներ. Փաշինյանը Հայաստանի ապաքրիստոնեացո՞ւմ է նախապատրաստում. Политнавигатор

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրություն՝ Հայաստանում ապրելու հնարավորության մասին

19/11/2025
Հաջորդ գրառումը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչները մասնակցեցին էկումենիկ շաբաթին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական