Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե իմ տղան հրաժարական տար, ես ինձ ավելի բավարարված կզգայի․ «Հրապարակ»

12/05/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հրապարակ»-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանի՝ Նիդերլանդներ կատարած պաշտոնական այցը կազմակերպել ու նրան դիմավորել էր Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, որը Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանի որդին է։ Կիմ Բալայանը, հիշեցնենք, 2020 թվականի նոյեմբերի 24-ին հացադուլ էր հայտարարել կառավարության շենքի դիմաց եւ պահանջում էր քրեական գործ հարուցել Փաշինյանի դեմ՝ սահմանադրական կարգը տապալելու համար։


Կիմ Բալայանի մյուս որդին՝ Գաբրիել Բալայանը, Փաշինյանի կողմից նշանակված պաշտպանության փոխնախարարն էր, սակայն երբ հայրը հացադուլ սկսեց կառավարության շենքի մոտ, դիմում գրեց-ազատվեց պաշտոնից։ Մյուս որդին՝ Դավիթ Բալայանը, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է եւ ամենաանկախ դատավորներից է՝ իշխանությունների համար անցանկալի։


Երեկ Կիմ Բալայանից հետաքրքրվեցինք, թե որպես հայր՝ ինչպես է վերաբերվում նրան, որ իր որդին է Նիդերլանդներում ուղեկցում Նիկոլ Փաշինյանին, իսկ ինքը նրա հրաժարականն էր պահանջում։

«Էլի եմ պահանջում Փաշինյանի հրաժարականը, բայց Ձեր հարցը պիտի ուղղեք Տիգրան Բալայանին, ոչ թե Կիմ Բալայանին։ Հիմա ես իր համար պատասխանատվությո՞ւն կրեմ, ասեմ՝ ինքը դրակա՞ն, թե բացասական գործունեություն է ծավալում»,- ասաց նա։

– Դե, հետաքրքիր էր, թե նույն ընտանիքի անդամներն ինչպես են տարբեր ճամբարներում լինում, տարբեր ուղղությամբ շարժվում։

– Դե որ հայր ու որդի ասեք, ճիշտ կլինի, բայց ընտանիքի անդամ չենք վաղուց։ Դա՝ մեկ։ Երկրորդը․ որպեսզի ես չծավալվեմ, վերցրեք համեմատություն կատարեք Հոլանդիայում տեղի ունեցած պրոցեսները՝ հօգուտ Հայաստանի՞ էին, Արցախի՞ էին, թե՞ այլ ուղղություն ունեին։ Այ, դրանից հետո նոր գնահատեք։ Իհարկե, ես ուրախ չեմ, որ իմ տղան էնտեղ դիմավորող էր, բայց էն գործունեությունը, որ ինքը ծավալել է, եւ էն արդյունքները, որոնց ինքը հասել է, նաեւ զոհաբերություն կարելի է համարել էս ընդունելությունը։

– Փաստորեն, Ձեր ընտանիքում ամենաարմատական մոտեցումը Դուք ունեք, պարոն Բալայան, երեւի այլեւս պաշտոն չեք զբաղեցնում, դրա համար ավելի անկաշկանդ եք։

– Դե, գիտե՞ք, չի սազում՝ ինձ նման հարցեր տաք։ Ես չեմ կարծում, որ իմ որդիներից որեւէ մեկն ազգասեր չէ, չկա նման բան։ Ամեն մեկն իր չափով իր աշխատանքը կատարում է։

– Այո, Ձեր դատավոր որդին իր տեղում իր գործը ճիշտ է կատարում, դա արդեն մեծ բան է, բայց քաղաքական առումով Դուք ավելի արմատական դիրքերից եք հանդես գալիս՝ քննադատելով այս իշխանություններին։

– Գիտե՞ք ինչ, ես շատ ուրախ կլինեի, որ էն պահին, երբ որ վարչապետը հայտարարեց, որ իբրեւ թե միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել նշաձողը․․․ նախ՝ միջազգային հանրությունը նման պահանջ երբեք չի դրել, այդպիսի պահանջ դրել է միայն Թուրքիան, ուրիշ ոչ մեկը նման պահանջ չի դրել։ Թուրքիան էլ պատերազմից հետո է նման պահանջ դրել։ Իսկ մինչեւ էդ ասում էր՝ 5 շրջանը հանձնեք կամ 2 շրջանը, դիվանագիտական հարաբերություններ կհաստատենք ու կսկսենք ուղիներ փնտրել դեպի երկարատեւ խաղաղություն։ Ես՝ ինքս, գտնում եմ, որ Նիկոլ Փաշինյանի էդ հայտարարությունից հետո եթե իմ տղան հրաժարական տար, ես ինձ ավելի բավարարված կզգայի։ Բայց, ի վերջո, չմոռանանք, որ իր դիսերտացիոն թեզը Լեռնային Ղարաբաղի անկախությանն է վերաբերում։ Եվ, էդ առումով, գուցե ինքն ավելի խորն է պատկերացնում պրոբլեմը։ Ես Փաշինյանի էդ հայտարարությունից հետո չեմ հանդիպել տղայիս, չեմ խոսել հետը։

– Իսկ հեռախոսով շփվո՞ւմ եք իրար հետ։

– Իհարկե, բայց դե՝ ի՞նչ ասեի հեռախոսով։

– Մի տեսակ «Սարոյան եղբայրներին» եք հիշեցնում։

– Չէ, չէ, նման բան չկա։ Էն, որ Տիգրանն ազգօգուտ գործունեություն է ծավալում, ես դրանում մազաչափ չեմ կասկածում։ Չեմ ուզում խորանալ, բայց ժամանակը կգա, կլինեն ինֆորմացիաներ, որոնք ավելի մեծ լույս կսփռեն էս երեւույթի վրա։ Բայց որ ինքն ազգօգուտ գործ է անում, չեմ կասկածում։

– Եղե՞լ է, որ Դուք խորհուրդ տաք Ձեր որդիներին՝ հրաժարվել պաշտոնից, չաշխատել այս իշխանությունների հետ։

– Պատերազմի հաջորդ օրն եմ ես իմ փոխնախարար տղային ասել, որ դուրս գա, որովհետեւ դա խայտառակություն էր, ինքն էլ ասաց, որ առանց դա էլ որոշել էր դիմում գրել, դիմում գրեց, բայց չստորագրեց Նիկոլ Փաշինյանը, հարգեց միայն այն ժամանակ, երբ որ ես հացադուլի նստեցի։

– Իսկ դեսպանի՞ մասով։

– Դեսպանի մասով ես երբեք նման բան չէի ասի, որովհետեւ ես գիտեմ իր գործունեությունը։ Էսօր էլ եմ գտնում, որ ինքը՝ որպես դեսպան, օգտակար գործ է անում։ Այլ բան է՝ քաղաքական առումով ոչ միայն ինքը, այլեւ շատերը պիտի դրանից հետո հրաժարական տային։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ավտոերթ՝ Երևանում.քաղաքացիները շարունակում են պահանջել Փաշինյանի հրաժարականը. Ուղիղ

Հաջորդ գրառումը

«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ազգային բարերար Սամվել Կարապետյանին

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026
Միջազգային

Թրամփը Իրանի հետ պատերազմը ներկայացրել է որպես վեցշաբաթյա էքսկուրսիա

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախում հայկական եկեղեցիներ ոչնչացնող օկուպանտը հայերին մեղադրում է «իրենց անտառները» ոչնչացնելու մեջ

10/05/2026
Հաջորդ գրառումը

«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական