Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Էդմոն Մարուքյանը Փաշինյանի հանձնարարություններն է կատարում, նրա ծղրտոցները ոչ մի արժեք չունեն․ Անգամ սեփական կուսակցությունում նրան լուրջ չեն վերաբերվում. Էդգար Ղազարյան

23/10/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի թիմակիցն է, այդպիսին եղել է բոլոր ժամանակներում` «Ելք» դաշինքից սկսած, մինչև հիմա։ Նա պաշտոնապես այլևս հատուկ հանձնարարություններով դեսպան չէ, բայց շարունակում է կատարել Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունները. ամբողջ նպատակը քաղաքական դաշտը աղավաղելն է։ Էդմոն Մարուքյանը թշնամական ռեժիմի մաս է կազմել մշտապես և հիմա էլ շարունակում է սպասարկել այդ ռեժիմին»,- Aysor.am-ի հետ զրույցում նշեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

«2017 թվականին Էդմոն Մարուքյանը պատգամավոր է դարձել «Ելք» դաշինքի կազմում, այսինքն՝ իր կուսակցությունն առանձին խորհրդարանում չէր կարող հայտնվել։ 2018 թվականին ադրբեջանաթուրքական հեղափոխությունից հետո Մարուքյանը մասնակցել է ընտրությունների՝ Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական կոալիցիայի մաս կազմած, անցել է խորհրդարան՝ բավական մեծ թվով ձայներով և ընդամենը երեք տարի հետո, երբ ընտրություններին մասնակցել է սեփական կուսակցությամբ, անգամ խորհրդարան չի անցել, շեմը չի հաղթահարել, դրանից հետո իր կուսակցությունից մարդիկ են հեռացել, և ինքն իր այդ դիրքավորումով՝ հատուկ հանձնարարություններով դեսպան լինելով, շատ ավելի է վարկաբեկվել։

Հիմա ինքը հերթական մեկ հոգանոց կուսակցություն է՝ մարդ-կուսակցություն։ Ո՞վ է Էդմոն Մարուքյանին լուրջ վերաբերվում, անգամ իր կուսակցությունում լուրջ չեն ընդունում։ Երբ էլ լինի ընտրություն, այդ մարդը 0,1 տոկոս ձայն չի հավաքի։

Էդմոն Մարուքյանի ծղրտոցները նախկին նախագահների հասցեին որևէ արժեք չունեն, ինքն ո՞վ է, որ պետք է նախկին նախագահներին քաղաքականությունից հեռանալու կոչ անի։ Ցանկացած մարդ, որ Հայաստանի պետականության կերտման, շենացման գործում թեկուզ ամենափոքր դրական ներդրումն է ունեցել, չի կարող հիմա կրավորական կեցվածքով հետևել այս զարգացումներին։

Հանրապետության նախագահից սկսած, մինչև ամենացածր պետական պաշտոն զբաղեցրած գործիչները պետք է իրենց ունեցած բոլոր ռեսուրսներով պայքարեն այս հանցախմբի դեմ։ Էդմոն Մարուքյանի գնահատմամբ՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը վարկաբեկվա՞ծ են, իսկ ինքը հեղինակավո՞ր է։ Պետականության կերտման, հայրենիքի ազատագրության հարցում այդ մարդի՞կ են ունեցել ահռելի վաստակ, թե՞  Էդմոն Մարուքյանը»,- շեշտեց Էդգար Ղազարյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիան կարող է միանալ ԲՐԻԿՍ-ին, ՆԱՏՕ-ի անդամ լինելը դրան չի խանգարում. Պեսկով

Հաջորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միջազգային քրեական դատարանի (ICC) նախկին նախագահին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվեց

20/11/2025
Նորություններ

Հայ փորձագետները նոյեմբերի 21-ին կմեկնեն Բաքու. պետբյուջեից 17 մլն 550 հազար դրամ է հատկացնել

20/11/2025
Նորություններ

Իմ՝ գործադիրում գտնվելը ժողովրդի լեգիտիմ կամքի արտահայտությունն է. եթե ուրիշ լեգիտիմ կամք ձևավորվի, անպայման կարտահայտվի. Փաշինյան

20/11/2025
Իրավունք

Արմեն Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվեց. նա 3 ամսով կենթարկվի տնային կալանքի

20/11/2025
Հաջորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միջազգային քրեական դատարանի (ICC) նախկին նախագահին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական