Այսօր, օգոստոսի 8-ին հայ-ամերիկյան հուշագրերի ստորագրումից երեք շաբաթ հետո Հայաստանի թափանցիկ կառավարությունը վերջապես, մեր պահանջների ճնշման ներքո, դրանք հրապարակեց, փարատելով այն մտահոգությունը, որ դրանցում թաքնված են «Զանգեզուրյանմիջանցքի» կարգավորման այնպիսի դրույթներ, որոնք դեմ ենգնում մեր ինքնիշխանությանն ու տարածքայինամբողջականությանը: Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«Հարցեր այնուամենայնիվ մնում են.
Ինչու՞ է ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփ հենց ստորագրման արարողության ժամանակ պնդել, որ Հայաստանը համաձայնվել է 99 տարով տրամադրել Ադրբեջանը Նախիջևանին կապող տրանզիտային միջանցք: Նույն պնդում է նաև հեղինակավոր արևմտյան մամուլը:
Արդյո՞ք այս պնդումները հիմնված են գաղտնի պահվող լրացուցիչ գրավոր թե՞ ինչ-որ նախնական բանավոր պայմանավորվածությունների վրա:
Ինչու՞ այդ փասթաթղթերը չէին հրապարակվել հենց ստորագրման օրը:
Եթե հրապարակված փաստաթղթերը սպառում են ձեռքբերված պայմանավորվածությունների ծավալը, դա իր մեջ երկու լուր է պարունակում, լավ և վատ:
Լավը, ասված «եթե»-ի դեպքում, իհարկե, այն է, որ վաշինգտոնյան հուշագրերով մեր ինքնիշխանությանն ուտարածքային ամբողջականությանը որևէ անշրջելի հարված դեռ հասցվածչէ:
Վատը, հատկապես Փաշինյանի կառավարության համար, այն է, որստորագրված փաստաթղթերը արժանի չէին այն թմբկահարմանը, որին նրանք արժանացան Հայաստանի կողմից:
Պարզվում է, որ իրավական ուժ չունեցող և պարտավորություններ չառաջացնող այս փաստաթղթերի փաթեթի միակ նպատակն էր ընդամենը ընտրություններից առաջ Փաշինյանին` խաղաղության իբր հաստատման մասին խաբուսիկ մի փաստաթուղթ տրամադրելն էր»,- գրել է Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն ավելի վաղ հրապարակել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերը։