ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան տեղեկություններ ունի Ղարաբաղում Սիրիայից եկած վարձկանների մասին, հաղորդում է «ՌԻԱ» գործակալությունը։
Ըստ նրա, դրանք միայն լրատվամիջոցների տվյալներ չեն: Դիվանագետը նշել է, որ ռուսական կողմն ունի «իր սեփական մշակումները, փաստերն ու տեղեկատվությունը»:
Ավելի վաղ պարզ էր դարձել, որ Սիրիայից և Լիբիայից գրոհայիններ են ուղարկվել Լեռնային Ղարաբաղ՝ մարտական գործողություններին մասնակցելու համար