Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եւս Մէկ Պարգեւատրում Ալեքսանտր Սարուխանին

01/04/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատիւ Արժանաւորին

ՍԵՒԱՆ ՍԵՄԷՐՃԵԱՆ

Արաբական երգիծանկարչութեան ռահվիրաներու գիտաժողովի հինգերորդ նստաշրջանը տեղի ունեցաւ սոյն թուականի Մարտ 2-էն 8,

Գահիրէի օփերայի տան «Սալահ Թահէր» սրահէն ներս։

Եգիպտացի մեծ նկարիչ ու երգիծաբան Իմատ Ճումաայի հիմնադրած ու տնօրինած այս գիտաժողովի օրակարգին մէջ էր մեծարել  երգիծանկարչութեան ռահվիրաներ՝ հայ մեծ երգիծանկարիչ Ալեքսանտր Սարուխանն ու «Ալահրամ» թերթի երգիծանկարչութեան բաժնի նախկին պատասխանատու՝ մեծ նկարիչ Ֆարաճ Հասանը։

Գիտաժողովի ընթացքին ուշագրաւ էր ներկայութիւնը եգիպտացի անուանի երգիծանկարիչ- երգիծանկարչուհիներու

ինչպիսիք են՝ Մուհամմատ Օմար, Ամր Ապտըլ Աթի, Ռաղտա Հիճազի, Սալի Ալքասսաս, Ապտըլ Ուահապ Ալշահաուի եւ զանազան լրատուամիջոցներու եւ հեռուստակայաններու ներկայացուցիչներ։

Յիշարժան է որ իր ելոյթի ընթացքին գիտաժողովի տնօրէն Ճումաան նշեց, թէ այս միջոցառումը հիմնադրելով ան նպատակ ունեցած է հող պատրաստել արաբական երգիծանկարներու թանգարանի հիմնադրութեան, որուն էական նպատակը կ’ըլլայ  արաբական երգիծանկարչութեան ռահվիրաներէն մնացած թանկարժէք գործերը փրկել ու զանոնք որպէս ժառանգ փոխանցել սերունդէ սերունդ։

Հետաքրքրական էր նաեւ նկարիչ Ֆարաճի անդրադարձած մէկ այլ իրողութիւնը. թուային նկարչութեան հանդէպ իր ունեցած դիրքորոշումը, որ յստակ էր իր նկարի մը գեղեցկութեան գաղտնիքը ընդգծելով։ Ըստ Ֆարակին, նկար մը իրոք գեղեցիկ է, երբ կը կրէ իր նկարիչի ձեռքին զարկերակն ու սրտին զգացումները, որոնք անկեղծօրէն կը փոխանցուին թուղթին, հետեւաբար նկարը կ’ըլլայ իրական ու կենսայորդ եւ ոչ շինծու եւ արհեստական։ Այս առիթով նկարիչիը տխրութեամբ նշեց այսօր լոյս տեսնող զանազան թերթերու մէջ տեղադրուած մեծ երգիծանկարիչներու ստեղծագործութիւններուն թուային տարբերակները….

Գիտաժողովի ընթացքին ելոյթ ունեցաւ նաեւ Ապտալլահ Ալսաուին, որ հանգամանօրէն ներկայացուց եգիպտական երգիծանկարչութեան ռահվիրա Ալեքսանտր Սարուխանը, անդրադառնալով անոր ծննդավայրին,  դաստիարակութեան, նկարագրի կազմաւորման ու նկարչական բարձր կարողութիւններու բացայայտման։ Ան պատմեց, թէ Սարուխան ինչպէս եկաւ Եգիպտոս 20-ական թուականներու  սկիզբը եւ իր սպանացի գործընկերոջ Ճուան Սանթսի եւ Ալի Ռաֆիք Ալթուրքիի հետ սկսեցաւ ստեղծագործել  «Խայալ Ալզըլ» եւ «Ալքաշքուլ» պարբերականներուն մէջ իր սուր միտքերով ու վարվռուն գոյներով…

Ապտալլահ Ալսաուին անդրադարձաւ Սարուխանի եւ մեծ լրագրող Մուհամմատ Ալթապիիի մտերիմ յարաբերութեան եւ թէ ինչպէս վերջինը Սարուխանը համոզեց աշխատիլ հանրայայտ «Ռօզըեուսէֆ» պարբերականին մէջ ու դառնալ անոր պատմութեան ամենակարեւոր նկարիչներէն մէկը: Սաուին յիշեց նաեւ Սարուխանի մեծ ներդրումը «Ախէր Սաա» պարբերականի եւ «Ախպար ալեաում» թերթի հիմնադրման պատմութեանց մէջ։  

Հայ մեծ երգիծանկարիչ Սարուխանի մեծարման այս երեկոյի ընթացքին նշուեցաւ որ ան 1955-ին մեծարուած էր Եգիպտոսի նախկին նախագահ Ճամալ Ապտըլնասէրի կողմէն։

Ճիշդ է, ժամանակը անցած է ու դեռերս կ’անցնի, բայց ինչպէս բոլորիս յստակ է ոչինչ կը փոխուի Սարուխանի թողած արուեստի մեծ ժառանգութեան արժէքին ու անոր գոյատեւման յստակ իրողութեան մասին… եւ ինչ խօսք որ զարմանալի չէ այս գոյատեւումը, որովհետեւ ան արդիւնքն է Սարուխանի ընտանիքին եւ յատկապէս  թոռնուհիներուն տարած մեծ ու նրբանկատ աշխատանքին։ Անոնք գիտաժողովի եւ մեծարման այս երեկոյին առթիւ հանրութեան ուշադրութեան  տրամադրած էին Սարուխանի հազուագիւտ գործերէն, որոնք մեծ խանդավառութեամբ արժանացան գիտաժողովի սրահը խճողած արուեստասէր բազմութեան գնահատանքին։

Անգամ մը եւս, արժանաբար գնահատուեցաւ,  մեծարուեցաւ ու յուշանուէրով մը պարգեւատրուեցաւ մեր, բոլորիս մեծ արուեստագէտը։

Սարուխանի գործերուն մշտական հարթակ մը եղած ու դեռեւս ըլլալ շարունակող «Արեւ»ի խմբագրութեան անունով կը շնորհաւորենք Սարուխանի ընտանիքը, անոր դուստրը՝ սիրասուն Տիկին Սեդան, թոռնուհիները՝  Տիկ. Սօսի Ներետեան- Յակոբեանն ու Տիկ. Սիլվա Ներետեան-Բլատեանը եւ անոնց ընտանիքները, նորանոր յաջողութիւններ արձանագրելու սրտագին մաղթանքով։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչո՞ւ ենք բանակ պահում

Հաջորդ գրառումը

Ասա քո ՈՉ-ը՝ հանուն Արցախի, հանուն Հայաստանի. հանրահավաք՝ ապրիլի 5-ին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025
Նորություններ

Իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը. Մեսրոպ Առաքելյան

29/09/2025
Նորություններ

Վաղարշապատ՝ իմ Հայրենիք. Խաչիկ Մանուկյան

29/09/2025
Նորություններ

Կաթողիկոսն իր շնորհակալությունն է հայտնել Քույր եկեղեցիներին հայ ժողովրդին զորակցության համար

29/09/2025
Հաջորդ գրառումը

Ասա քո ՈՉ-ը՝ հանուն Արցախի, հանուն Հայաստանի. հանրահավաք՝ ապրիլի 5-ին

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո Իհարկե կա։ Խնդիրը կյանքի տեսակի և սցենարների ընտրության մեջ է։ Սցենար առաջին Կա Նիկոլ՝ իր...

ԿարդալDetails

Իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը. Մեսրոպ Առաքելյան

29/09/2025

Վաղարշապատ՝ իմ Հայրենիք. Խաչիկ Մանուկյան

29/09/2025

Կաթողիկոսն իր շնորհակալությունն է հայտնել Քույր եկեղեցիներին հայ ժողովրդին զորակցության համար

29/09/2025

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական