Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի երկրորդ նիստը:
Ներկայացվել է «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի՝ կոնցեսիոն կառացվարման հանձնելու ծրագիրը: Այն գնահատվում է 5 մլրդ 848 մլն դրամ: Ծրագրով նախատեսվում է «Հայավտոկայարան» ՓԲԸ բալանսում գտնվող 26 ավտոկայարանային համալիրների վերակառուցում և նոր ավտոկայարանի կառուցում Երևանում: Ակնկալվում է մասնավոր կառավարման միջոցով բարձրացնել ավտոկայարանային ծառայությունների մատուցման որակը: