Երևանում Եվրոպայի բռնցքամարտի առաջնության բացմանը երիտասարդները բարձրացել են բեմ ու պարզել Արցախի դրոշը

10

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության բացման պաշտոնական արարողությունը: Առաջնությանը մասնակցող երկրների ներկայացման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը Նարեկ Մանասյանն էր։

Այդ ժամանակ դահլիճից բեմ են բարձրացել երիտասարդներ ու պարզել Արցախի Հանրապետության դրոշը։ «Հայաստան» դաշինքից տեղեկանում են, որ նրանք եղել են «Երիտասարդի ձայն»-ի անդամները։

Հանդիսատեսը ծափահարել է նրանց ու վանկարկել «Արցախ, Արցախ»։

Այնուհետև բեմ են բարձրացել անվտանգության աշխատակիցներ՝ նրանց հեռացնելու համար։ 

Նշենք, որ դահլիճում եղել է նաև Թուրքիայի պատվիրակությունը։