ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պամպեոն մամուլի ասուլիսի ժամանակ հետաքրքիր հայտարարություն է արել անդրադառնալով Արցախում ընթացող պատերազմին։ Վերջինս շեշտել է, որ “շուտով երրորդ կողմը դուրս կմնա այս հակամարտությունից, ինչը կարևոր է զինադադարի հաստատման և դիվանագիտական լուծումների համար”։
Պամպեոն չի ճշտել թե երրորդ կողմ ասելով ում նկատի ունի, սակայն կարծում ենք, որ տվյալ դեպքում խոսքը հավանաբար Թուրքիայի մասին է։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին նախատեսված է ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների։