Այսօր առավոտյան Երկրի վրա սկսվել է թույլ մագնիսական փոթորիկ: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Ֆիզիկայի ինստիտուտի Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի տվյալները: Ըստ լաբորատորիայի, Երկրի մագնիտոսֆերայում տեղի է ունեցել թույլ համարվող G1 մակարդակի մագնիսական փոթորիկ։
Մասնագետների կարծիքով, մագնիսական փոթորիկներն ազդում են մարդկանց առողջության վրա: Այդպիսի ժամանակահատվածներում սրտի կաթվածների և ինսուլտների քանակը գրեթե կրկնապատկվում է: