Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երկու ամիս է՝ Շիկահողը չունի վարչական ղեկավար. Բնակիչները նախկին ղեկավարից են փորձում տեղեկանալ, թե ի՞նչ է կատարվում սահմանին

20/10/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շուրջ երկու ամիս է Կապանի շրջանի սահմանամերձ դարձած Շիկահող գյուղը չունի վարչական ղեկավար։ Նախկին վարչական ղեկավարը՝ Նարե Ղազարյանը, պաշտոնավարել է 5 տարի ու 2021-ի սեպտեմբերի երկուսին վայր դրել իր լիազորությունները՝ հայտարարելով, որ այլևս չի զբաղեցնում այդ պաշտոնը։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում որոշման պատճառները չհայտնեց՝ նշելով, անպայման կմեկնաբանի ավելի մանրամասն, երբ ժամանակը գա։

«Քաղաքական այսպես ասած իրավիճակներից ելնելով այդպես եմ ճիշտ գտել։ Ինքնակամ եմ հեռացել, երբ այնպիսի հարցեր են առաջացել, որ իմ սրտով չի եղել ու ես որոշել եմ, որ այլևս չպետք է ղեկավարեմ»։

Հարցին՝ արդյոք քաղաքական ճնշումներ եղե՞լ են՝ Ղազարյանն ասաց, որ որպես այդպիսին ճնշումներ չեն եղել ու չցանկացավ դա էլ մեկնաբանել։

Փաստացի՝ Շիկահող գյուղը հիմա չունի ղեկավար։

«Այս պահին հատուկ որոշում կայացնող չկա։ Երկու ամիս է լրանում, որ ես այլևս վարչական ղեկավար չեմ։ Թե ինչո՞ւ գյուղը չունի ղեկավար՝ չեմ կարող ասել»։

Փորձեցինք տեղեկանալ՝ արդյոք որոշումը կապ ունի՞ նաև սահմանների ու անվտանգության հետ։ Մասնավորապես, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը հայտնել էր, որ Շիկահող, Սրաշեն, Ճակատեն հատվածներում խնդիր կա: Ադրբեջանական զինված ուժերը՝ չհանդիպելով որևէ դիմադրության, քայլելով գալիս են առաջ: Պատգամավորը ենթադրել է, որ կկորցնենք նաև Շիկահողի դիմացի բարձունքը։ Ղազարյանը նշեց, որ պատերազմական ամենալուրջ պահերին շիկահողցիները ինքնապաշտպանվել են, պահպանել են սահմանները ու անվտանգության մասին հարցերը չէր կարող վախեցնել իրեն։

Նրա փոխանցմամբ՝ պատգամավորի հայտնած մտահոգությունների մասին որեւէ այլ պաշտոնական տեղեկություն չունեն ու նրանից են առաջին անգամ լսել, իսկ այսօր արդեն բազմաթիվ բնակիչներ են  զանգել ու փորձել իրենից ճշտել, թե ինչ է կատարվում։

Ղազարյանը չբացառեց, որ գուցե ինչ-որ գործընթացներ կան, որոնց մասին իրենք դեռ տեղյակ չեն, սակայն նշեց, որ այս պահին սահմաններում իրավիճակը հանգիստ է. Հայ եւ ադրբեջանցի սահմանապահները կանգնած են դեմ դիմաց, իսկ ռուս սահմանապահներն էլ իրենց հատվածում։

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ադրբեջանը շատ մեծ քանակությամբ զորք և ծանր զինտեխնիկա է կուտակել. պատրաստվում են պատերազմի». Կարեն Հովհաննիսյան

Հաջորդ գրառումը

Մոսկվայում կայացել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ աշխատանքային խմբի նիստը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մեղրին աշխատավարձի խնդիր չի ունենալու, Մեղրին տարբերակ չունի լավ չապրելու. Նարեկ Կարապետյան

11/05/2026
Նորություններ

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է մեկից ավելի երաշխավորներ ունենա. Նարեկ Կարապետյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Կարգալույծ հռչակված Արման Սարոյանը եկեղեցուն պատկանող բանկային հաշիվներից դուրս է հանել ավելի քան 15 մլն դրամ

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Մարդ ինչքա՞ն մ կարող է ինքն իրեն նվաստացնել սեփական ժողովրդի առաջ՝ հանուն աթոռի. Օսկանյան

11/05/2026
Հաջորդ գրառումը

Մոսկվայում կայացել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ աշխատանքային խմբի նիստը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական