Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եկեղեցու պառակտումը, սաբոտաժը, սնանկացումը բաց քաղաքական խնդիր է, որը պետք է լուծել համաձայն հանձնառության. Վլադիմիր Մարտիրոսյան

21/10/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քանի որ ամեն բան շատ արագ է զարգանում, արձագանքը ևս արագ անենք և տարածենք:

Փաստացի Հովհանավանքում Սուրբ Պատարագ մատուցել պատրաստվողը այլևս քաղաքացիական անձ է և ոչ հոգևորական, այսինքն՝ զրկված է քահանայական ծառայությունից և չունի որևէ իրավասություն սուրբ պատարագ մատուցելու և նման գործողությունը համարվում է կանոնական խախտում։

Ըստ Հայ Առաքելական Եկեղեցու կանոնների՝ կարգալույծը հոգևորական է, որը զրկվել է իր քահանայական իշխանությունից, և նրան արգելված է ցանկացած եկեղեցական խորհրդի մատուցում՝ մկրտություն, պսակ, հաղորդություն, առավել ևս՝ սուրբ պատարագ։

Ի՞նչ հետևանք ունի, եթե նա մատուցի պատարագ: Կատարած արարքը չի համարվում վավեր՝ ո՛չ աստվածաբանական, ո՛չ կանոնական իմաստով։ Նման քայլը դիտվում է որպես համառ հնազանդության խախտում և եկեղեցու բաժանման փորձ, որը կարող է գնահատվել նաև որպես աղանդավորական կամ հակաեկեղեցական գործողություն։

Այսպիսով՝ կարգալույծ հոգևորականի կողմից, որը զրկվել է իր քահանայական իշխանությունից մատուցած որևէ մկրտություն, պսակ, հաղորդություն, առավել ևս՝ սուրբ պատարագ այլևս որևէ կապ չունի Հայ Առաքելական Եկեղեցու հետ և չի համարվում վավեր՝ ոչ աստվածաբանական, ոչ կանոնական իմաստով։

Փաստացի Փաշինյանը, ով հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել Հովհանավանքի պատարագին, ոչ միայն պատրաստվում է մասնակցել, այլ նաև խրախուսում և հովանավորում է ՀԱԵ-ի աստվածաբանական և կանոնական կարգին ամբողջությամբ հակասող, պառակտող գործողությանը, ինչը հստակ աղանդավորական բնունթի միջոցառում է: Երկար տևած հակաեկեղեցական արշավը ստանում է իր վերջնական նպատակի կոնտուրները:

Առաջին սերիան զավակ ունենալու և կուսակրոնության խնդիրն էր, չանցավ, չստացվեց, տապալվեց:

Երկրորդ սերիան նախկինների և «կռեմլի» հետ կապն ու ասոցիացիան էր, չանցավ չստացվեց, տապալվեց:

Երրորդ սերիայում այլևս որևէ բան թաքցնելու իմաստ և կարողականություն չկա, և ամեն բան բաց, պարզ և անթաքույց է արվում: ՀԱԵ-ի պառակտումը, սաբոտաժը, սնանկացումը բաց քաղաքական խնդիր է, որը պետք է լուծել համաձայն հանձնառության:

P.S. Բոլոր այն հայ մարդիկ և ՀԱԵ հետևորդները, ովքեր կմասնակցեն այդ պատարագին, կամ կարգալույծի կողմից մատուցվող պսակին, մկրտությանը, պետք է հստակ գիտակցեն, որ նրանք այլևս ՀԱԵ կողմից կարգալույծ եղած աղանդավորականի կողմից մատուցվող միջոցառման մասնակից են, որը որևէ կերպ առնչություն չունի ՀԱԵ-ի հետ:

Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչպե՞ս են ձայնագրությունները հայտնվում իշխանական ԶԼՄ-ների ձեռքի տակ ու դաշտ նետվում. Մարիաննա Ղահրամանյան

Հաջորդ գրառումը

Երևանում տեղի է ունենալու հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ապրիլից ատոմակայանը վերանորոգման նպատակով  հինգ ամսով դուրս կբերվի էներգահամակարգից. Խուդաթյան

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրական խնդիրն այն է, թե ինչու այս մեղադրանքը բեմադրվեց հայկական պատմական անունների ֆոնին

03/02/2026
Նորություններ

Հայաստանի համար առաջնահերթություն է 4 հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինքրոն միացումը. ՏԿԵ նախարար

03/02/2026
Նորություններ

TRIPP նախագծի իրականացման համար ռիսկեր չենք տեսնում. Դավիթ Խուդաթյան

03/02/2026
Հաջորդ գրառումը

Երևանում տեղի է ունենալու հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական