«Երկակի ստանդարտների և աշխարհաքաղաքականության ականատեսն ենք». Արմեն Գևորգյան

29

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ,  ընդդիմադիր պատգամավոր Արմեն Գևորգյանը ելույթ է ունեցել Թուրքիայի Իզմիր քաղաքում կայացած ԵԽԽՎ-ի սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում:

▪️Սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանը չհրահրված և  չարդարացված զինված ներխուժում սկսեց Հայաստանի տարածք:

▪️Զոհվեց ավելի քան 200 հայ զինծառայող, որոնցից մի քանիսը՝ գերության մեջ: Շուրջ երկու տասնյակը դեռ գերության մեջ են:

▪️ Երեք կին զինծառայողներ ոչ միայն սպանվել են, այլև նրանց մարմինները պղծվել են ԴԱԻՇ-ի զինյալներին բնորոշ եղանակներով:

▪️Ադրբեջանը նոր տարածքներ է գրավել Հայաստանում՝ ի հավելումն 2021 թ. մայիսից զավթումներին:

▪️ՄԱԿ-ի ԱԽ-ի գրեթե բոլոր անդամները խստորեն քննադատել են խաղաղության հանդեպ այս ոտնձգությունը և հորդորել վերադառնալ բանակցություններին:

▪️ ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկումը վերահաստատում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, ինչպես փորձում են ներկայացնել Ադրբեջանի իշխանությունները:

▪️ Այս կազմակերպությունը, ի տարբերություն շատ այլ կազմակերպությունների, նախընտրում է սահմանափակվել անորոշ և անհասկանալի հայտարարություններով, խուսափում է օբյեկտիվ գնահատականներից և օրինախախտ պետության դեմ պատժամիջոցներից:

▪️Մեր կազմակերպության լռությունն ու  մեր կամավոր մեկուսացումը ավելի են խրախուսում ագրեսիան այնպիսի պետությունների կողմից, ինչպիսին է Ադրբեջանը, որը որևէ կերպ չի պատժվում  հարևանի դեմ իր ագրեսիայի համար:

▪️Իմ հայրենակիցները հրաժարվում են հավատալ, որ Կասպից ծովի գազին և նավթին հասնելու խոստումը կարող է մթագնել մեր կազմակերպությանն անդամակցողների միտքը:

▪️Օբյեկտիվորեն չեն կարող լինել լավ ու վատ, ճիշտ ու սխալ պատերազմներ: Այդուհանդերձ հաճախ դրա ականատեսն ենք մեր որոշումներում և գործողություններում: