«Երեկ Մատաղիսի ուղղությամբ երկու զինծառայող է դուրս եկել, 10 օր պահ մտած են եղել անտառներում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մենք չենք կարող մեր զոհերի կամ անհետ կորածների հստակ թիվ հայտարարել, բայց նրանց, ում իդենտիֆիկացնում ենք, չենք կարող չասել»,-ասել է նա: