«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում բուժվող 62-ամյա արցախցի հիվանդի վիճակը գնահատվում է կայուն։
Հիշեցնենք, որ նա ուներ սրտի անհապաղ վիրահատության կարիք։ Դեկտեմբերի 19-ին Կարմիր խաչի օգնությամբ սրտի խնդիր ունեցող տղամարդը Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցից տեղափոխվել է Երևան՝ «Նորք-Մարաշ» բկ։