Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երբ Սրբապղծման կ՚ենթարկուի հայութեան հոգեւոր ժառանգութիւնը

26/03/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ցեղասպանութիւնը կը նպատակադրէ համակարգուած գործողութիւններու ծրագրով ոչնչացնել ազգային հաւաքականութիւններու կեանքի էական հիմքերը։ Նման ծրագրի մը նպատակներն են՝ ազգային հաւաքականութիւններու քաղաքական եւ ընկերային կառոյցներու, մշակոյթի, լեզուի, ազգային գիտակցութեան քայքայումը….»։

Ռաֆայէլ Լեմքին

ՄԱԿ-ի ցեղասպանութեան մասին պայմանադրութեան հեղինակ

21րդ դարու քաղաքակիրթ աշխարհին մէջ ցեղասպանութիւնները կը շարունակուին։ Պատահական չէ, որ նոյն 21րդ դարուն անթաքոյց գործադրուին մշակութային եղեռնագործութեանց դէպքերը։

BBC World News լրատուամիջոցը Մարտ 25 թուակիր լրատուական հրապարակումով մը կը հաստատէ, որ 2020 թուականի Արցախեան պատերազմի ընթացքին բռնագրաւուած Մեխակաւան բնակավայրի Զօրաւոր Ս. Աստուածածին եկեղեցին՝ հիմնայատակ աւերուած եւ ոչնչացած է։

Պաքուի հայատեացութեան քաղաքականութիւնը տարիներէ ի վեր ընդգրկուած է Ատրպէյճանի կրթական հայեցակարգին եւ տեղեկատուական համակարգին մէջ՝ որպէս պետականօրէն ծրագրուած քաղաքականութիւն։ Պատմութիւնը եղծելու եւ վերաշարադրելու մոլուցքին մէջ չխնայուեցաւ նոյնիսկ հայութեան հոգեւոր ժառանգութեան, որուն վկայութիւնն է 2006 թուականի Հին Ջուղայի խաչքարերու ջարդն ու բնաջնջումը։

Ջուղայի խաչքարերը բարբարոսաբար քանդած ատրպէյճանցիները պիտի չվարանին ոչնչացնել Արցախի հոգեւոր ժառանգութիւնը։

1998- 2006 թուականներու ընթացքին, Նախիջեւանի տարածքին ոչնչացուած է այն ինչ որ մնացած էր Խորհրդային Միութեան օրերէն որպէս հայկական հոգեւոր ժառանգութիւն, տասնեակ վանքեր, եկեղեցիներ եւ Ջուղայի գերեզմանատան աւելի քան 4500 խաչքարերը: Ագուլիսի եւ Ապրակունիսի եկեղեցինուն վայրերուն վրայ կառուցուած են մզկիթներ։

Որեւէ ժողովուրդի կամ ազգային հաւաքականութեան մշակոյթը ոչնչացնելու նպատակով իրականացուած գործողութիւնները ազգային-մշակութային ցեղասպանութեան համազօր են: Ցեղասպանութիւն եզրոյթի հայր՝ Ռաֆայէլ Լեմքինի իսկ բնորոշմամբ, ցեղասպանութիւնը ոչ միայն ազգային կամ կրօնական հաւաքականութիւններու ոչնչացումն է ֆիզիքական բնաջնջմամբ, այլեւ՝ հոգեւոր մշակոյթի ոչնչացումով:

1915 թուականի Հայոց Ցեղասպանութեան շարունակութիւնը օր ցերեկով կը կատարուի Արցախի մէջ… 1912-1913 թուականներու Կ. Պոլսոյ հայոց Պատրիարքարանի կողմէ ցանկագրուած եւ թրքական կառավարութեան փոխանցուած պաշտօնական տեղեակագրութեանց համաձայն՝ Արեւմտահայաստանի մէջ կանգուն էին եւ կը գործէին 2000-է աւելի հայկական վանքեր եւ եկեղեցիներ… Այսօր այդ պատմական յուշարձաններէն մնացած են մի քանի տասնեակ կիսաւեր վանքերու խլեակներ։

Միջնադարեան եկեղեցիները, վանական համալիրները, զանգակատուները, գերեզմանատուները, սրբավայրերը, դամբարանները, աստուածաբանական դպրոցները՝ Արցախի մէջ բազմադարեայ հայկական քաղաքակրթութեան եւ քրիստոնէական հաւատքի վկաներն են, ոչնչացնել ու մոխրացնել այդ ամբողջը կը նշանակէ պատմութեան էջերէն ջնջել ու անէացնել հայ ժողովուրդի պատմութեան հետքերը։

Միջազգային կառոյցներ պէտք է վերահաս ըլլան, որ հոգեւոր ժառանգութեանց սրբապղծութեան դէպքերու անպատժելիութիւնը՝ մշակութային նոր ոճիրներու ճանապարհ կը հարթէ։

Կորստեան ենթարկուելու վտանգին տակ է մեր ազգի հոգեւոր ժառանգութիւնը, թուրք Ատրպէյճանական ամէնօրեայ սպառնալիքի տակ են Արցախն ու Սիւնիքը։ Գործադրութեան դրուած է Փանթուրքիզմի ծրագիրը։

Երէկ Արեւմտահաստան ու Նախիջեւան, այսօր՝ Արցախ, թուրք-ատրպէյճանական մշակութային Եղեռնը կը շարունակուի օր ցերեկով։ Մշակութային ցեղասպանութիւնը կասեցնելու գծով անհրաժեշտ է համաշխարհային մշակութային ժառանգութեանց երաշխաւոր Միացեալ Ազգերու Կրթութեան, Գիտութեան եւ Մշակոյթի Կազմակերպութեան մօտ ազգովին ու յատկապէս պետական լծակներով բողոքարշաւի ալիք ծաւալել՝ սանձելու հայասպանութեան ու հայեատեացութեան այս գործընթացը։

Խմբագրական «Հորիզոն»ի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մամուլն այսօր

Հաջորդ գրառումը

Օրվա կարևոր լուրերը՝ ստորև

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Օրվա կարևոր լուրերը՝ ստորև

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական