Չորեքշաբթի, Հոկտեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երազանքներն իրականանում են, երբ երազողն ազնիվ է. Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոցը 4 տարեկան է

15/10/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

44-օրյա պատերազմում զոհված մեր տղաների կորստի հետ երբեք չենք հաշտվելու.  հատուկ ընտրվածների՝ ամենահայրենասերների, խելացիների, աշխարհին լուսավոր ու լայն հայացքով նայողների սերուցքն անմահացավ:

Գևորգ Արշակյանը ԵՊՀ-ում և առհասարակ գիտական, երիտասարդական  շրջանակներում միշտ ներկա է: Գևորգի  գաղափարները, ապագայի տեսլականներն ամեն օր աստիճանաբար իրականանում են նրա ընկերների շնորհիվ:

Ոչ ոք չի ասում՝ եթե Գևորգը մեզ հետ լիներ, այսպես կաներ, եթե Գևորգն այստեղ լիներ, այսպես կասեր…բոլորն ասում են՝ Գևորգն ասում է, Գևորգն արեց… ու ժպիտով են ասում, փայլփլող աչքերով։ Իսկ նրա ասած խոսքն  ու արած գործն անհատնում է, անսպառ, հարատև։ Մի ամբողջ կյանքն էլ չի բավականացնի իրականացնելու համար։   Հայրենիքը պահել-պահպանելու, զարգացնելու, որպես պետություն՝ ամրանալու, որպես ազգ՝ առաջ մղվելու նրա հենասյունը, սկզբունքը, բանաձևը գիտելիքն էր, կրթությունը: Հենց գիտելիքի ու կրթության արշակյանական գաղափարներն են իրականացնում նրա ընկերները՝ Լիլիթը, Դավիթը, Խաչիկը, Մերին, Աննան, Գոռը, Հասմիկը, Էլինան…Բարեբախտաբար, նրանք շատ-շատ են ու շնորհալի։

2021 թվականի հոկտեմբերի 4-ին են ստեղծել  Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոցը, որի մասին Գևորգը դեռ մինչև պատերազմն է խոսել, ներկայացրել իր պատկերացումները, նպատակները, ոչ ֆորմալ կրթության առավելություններն ու դերակատարումը երիտասարդների կյանքում:

Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոցն այս տարի 4-րդ շրջափուլն ավարտեց՝ շրջանավարտներին հանձնելով հավաստագրեր, իսկ դասընթացավարներին՝ շնորհակալագրեր:

Դպրոցն անվճար է, դասախոսները չեն վարձատրվում, բոլորն աշխատում են մեծագույն նվիրումով,  սիրով ու ազնվորեն.  Գևորգն այդպիսին էր՝ բոլորին ու հատկապես Հայրենիքին ու Հայրենիքի համար լուսավոր ապագա ապահովող  նպատակներին անշահախնդրորեն նվիրված, անընդհատ սովորող ու սովորեցնող, կյանքին սիրահարված ու կյանքն ավելի լավը դարձնելու ձգտումով  զօրուգիշեր աշխատող, ինքն իր ու բոլորի նկատմամբ առաջին հերթին՝ ազնիվ։ Նա հասցրեց  ընկերներին էլ վարակել իր ներսից ճառագող  լույսով  ու սիրով, ինչի արդյունքն այսօր բոլորը կարող  են տեսնել Գիտելիքի դպրոցի ուսանողների  աչքերում։

Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոցի սաները տարբեր բուհերի ուսանողներ են, որոնք այս հաստատությունում ստանում են այն, ինչը չի տալիս բուհական ֆորմալ կրթությունը։ Դասերն անց են կացվում ԵՊՀ-ում։ Մեկ շրջափուլում սաներն անցնում են 16 տարբեր դասընթացներ. յուրաքանչյուրը բաղկացած է 12 դասաժամից։

Յուրաքանչյուր շրջափուլի ավարտին շրջանավարտները հավաստագրեր են ստանում, իսկ լավագույն ուսանողը՝  մրցանակ։ 

4-րդ շրջափուլի լավագույն ուսանողուհին  Նելլի Խաչատարյանն է, որն արժանացավ «Գիտելիք» մրցանակի։  

«Գևորգը գծած ճիշտ էր ապրում, նրա կյանքը ճիշտ ապրելու մասին է. խոսքը դիսցիպլինային չի վերաբերում, այլ ինչպես կատարել ճիշտ գործեր։ Ես շատ շնորհակալ եմ, որ Գևորգը եղել է իմ կյանքում, Գիտելիքի դպրոցը նրանով ու նրանից է ծնունդ դառել»,- ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում,  դպրոցի շրջանավարտներին հավաստագրեր հանձնելու արարաղության ժամանակ ասաց Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոցի ղեկավար Լիլիթ Իշխանյանը։  

Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոցը մինչև հիմա տվել է 649 շրջանավարտ, ունեցել է 90-ից ավելի ազատ ունկնդիր։ Դպրոցին են դիմում նաև 10-12-րդ դասարանների աշակարտները, ովքեր ուզում են մասնագիտության ընտրության հարցում ճիշտ կողմնորոշվել։ Դասընթացներն ընդգրկում են պատմագիտություն, տարածաշրջանի ուսումնասիրություն, տեխնոլոգիաներ, տվյալագիտություն, հասարակագիտություն, կառավարում, ձեռներեցություն, հաղորդակցություն, անգլերեն և ռուսերեն։ Բացի հիմնական դասախոսներից, դպրոցում դասավանդում են նաև հրավիրյալ մասնագետներ։

Դպրոցի ղեկավարները «Գիտելիք» մրցանակով  խրախուսում են լավագույն ուսանողին, որը բոլոր դասընթացներն ավարտում է գերազանցությամբ։ Հաջորդ շրջափուլի ուսանողների համար սահմանվել է նոր՝ տնտեսագիտության մրցանակ, որը կրում է տնտեսագետ, ֆինանսական վերլուծաբան Վահե Սահակյանի անունը։

4-րդ շրջափուլի շրջանավարտներին հավաստագրեր հանձնելու և լավագույն ուսանողուհուն՝ Նելլի Խաչատրյանին «Գիտելիք» մրցանակով պարգևատրելու առիթով «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, 2020 թվականի նոյեմբերին  Շուշիի ինքնապաշտպանական մարտերում զոհված Գևորգ Արշակյանի մայրը՝  Նաիրա Հովսեփյանը, իր շնորհավորական խոսքում նշեց. «Առանց սիրո ու նվիրումի, Գիտելիքի դպրոցը չէր կարող դառնալ 4 տարեկան։ Եվ այդ ամենը՝ Գևորգի ընկերների շնորհիվ։ Իմ հարազատնե՛ր, իմ երեխանե՛ր, դուք մի ընտանիք եք, Գիտելիքի դպրոցը մի ընտանիք է, որտեղ բացի գիտելիքից, մարդիկ ձեռք են բերում ամենակարևորը՝ սեր ու նվիրում։ Յուրաքանչյուր երկրի ու պետության համար ամենակարևորը կրթությունն է։ Եթե մարդը կրթված է, ուրեմն լավ զինվոր է, լավ ուսուցիչ, լավ բժիշկ, լավ քաղաքացի, լավ ծնող ու լավ զավակ է։

Գիտեմ, որ Գիտելիքի դպրոցը դեռ 40-50 ամյակներ է տոնելու։

Գիտելքի դպրոցի նվիրյալները՝ Դավիթն ու Գոհարը, Աննան և Գոռը, զավակ են ունեցել, այսինքն՝  Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոցը շարունակվում է»։

Նաիր Յան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ստիպեք Ադրբեջանին ազատ արձակել քաղբանտարկյալներին

Հաջորդ գրառումը

7-ամյա հայուհին արժանացել է երիտասարդ դաշնակահարների անվանակարգի առաջին բացարձակ մրցանակի

Համանման Հոդվածներ

Նորություններ

Քանի որ «ՀՀ-ն էնքան էլ մեծ չի», իսկ 70 կմ-ը «հեչ բան է», քայլ առ քայլ կհասնենք «Իրական Հայաստանին» . Կարեն Հեքիմյան

01/10/2025
Նորություններ

Խաղաղությունը ենթադրում է առաջին հերթին հումատիր հարցերի ուղիղ հասցեագրում՝ հատկապես գերիների անհետաձգելի վերադարձի մասով. Եղիշե Կիրակոսյան

01/10/2025
Նորություններ

Փաշինյանը ՄԱԿ-ում և ԵԽԽՎ-ում հնարավորություն ուներ խոսելու գերիների մասին. մենք դա համարում ենք դիտավորյալ բաց թողնված հնարավորություն. իրավապաշտպան

01/10/2025
Նորություններ

Լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմք չկա. Ալեն Սիմոնյանը՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ զեկույցի մասին

01/10/2025
Հաջորդ գրառումը

7-ամյա հայուհին արժանացել է երիտասարդ դաշնակահարների անվանակարգի առաջին բացարձակ մրցանակի

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Քանի որ «ՀՀ-ն էնքան էլ մեծ չի», իսկ 70 կմ-ը «հեչ բան է», քայլ առ քայլ կհասնենք «Իրական Հայաստանին» . Կարեն Հեքիմյան

01/10/2025

Վարդենիսում դիահերձարան չկա: Մահացածներին Վարդենիսից Մարտունիի դիահերձարան են տանում: Վարդենիս-Մարտունի ճանապարհը կազմում է շուրջ 70 կմ: ՔՊ-ական Հունանյան Հռիփսիմեն, որը...

ԿարդալDetails

Խաղաղությունը ենթադրում է առաջին հերթին հումատիր հարցերի ուղիղ հասցեագրում՝ հատկապես գերիների անհետաձգելի վերադարձի մասով. Եղիշե Կիրակոսյան

01/10/2025

Փաշինյանը ՄԱԿ-ում և ԵԽԽՎ-ում հնարավորություն ուներ խոսելու գերիների մասին. մենք դա համարում ենք դիտավորյալ բաց թողնված հնարավորություն. իրավապաշտպան

01/10/2025

Լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմք չկա. Ալեն Սիմոնյանը՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ զեկույցի մասին

01/10/2025

Սխալների, ձախողումների միջով մենք հասնում ենք մեր նպատակին․ Փաշինյան

01/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական