Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախորդ փաթեթները ԵՄ-ն ընդունում էր բավականին կանոնավոր՝ ամեն ամիս։ Վերջին՝ 10-րդ փաթեթն ընդունվել է փետրվարի 24-ին։ Սակայն պատերազմը շարունակվում է արդեն մեկ տարի, եւ ամեն ինչ մի փոքր փոխվել է, ասել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին RMF FM-ի եթերում։
«Այսօր շատ ավելի քիչ ցանկություն եւ ախորժակ է առկա հետագա պատժամիջոցների համար։ Կարծում եմ՝ հոգնածություն կա», – ասել է Մորավիեցկին:
Նա նաեւ պատասխանել է RMF FM-ի հարցին, թե ինչպես է տեսնում այն փաստը, որ ԵՄ-ն այժմ ավելի շատ կենտրոնացած է պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարի, քան նոր փաթեթների վրա աշխատելու վրա:
«Մի կողմից մենք Եվրահանձնաժողովին մատնանշում ենք այն անցքերը, այն բացերը, որոնք Ռուսաստանը օգտագործում է պատժամիջոցները շրջանցելու համար, իսկ մյուս կողմից՝ մենք նրանց թվում ենք, ովքեր ուղարկում են հետագա փաթեթներ», – ասել է Լեհաստանի վարչապետը։
Նրա խոսքով՝ «առաջիկա շաբաթներին» պատժամիջոցների հարցը կվերադառնա ԵՄ օրակարգ։
Մասնավորապես, ինչպես նշել է Լեհաստանի վարչապետը, նա տեղյակ է, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նույնպես բաց է դրա համար։
Նա հավելել է, որ «զգույշորեն եւ լավատեսորեն» է վերաբերվում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթների հարցում գործընկերներին համոզելու հեռանկարին։