«Եվրոպայում միակ երկիրը, որը, չնայած կորոնավիրուսի համաճարակին, ավելացրել է վաճառքը ավտոմեքենաների շուկայում, դարձել է Թուրքիան», գրում է «Անադոլու» գործակալությունը:
Ավտոմոբիլային արդյունաբերությունը համաճարակից աշխարհում առավել տուժած ոլորտներից է: Գործակալության համաձայն, 2020 թվականի առաջին կիսամյակում ավտոմեքենաների վաճառքի առումով Թուրքիան եվրոպական երկրների շարքում զբաղեցրել է վեցերորդ տեղը: