Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Ղարաբաղում հակամարտության կարգավորման միակ ճանապարհը բանակցություններին վերադառնալն է:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց ռազմական գործողությունների մասին հաղորդագրությունները լրջորեն անհանգստացնում են: Ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն՝ հետագա էսկալացիան կանխելու համար», Twitter-ում գրել է ԵԽ ղեկավարը:
Նա հավելել է, որ «հակամարտության կարգավորման միակ ճանապարհը «առանց նախապայմանների բանակցություններին անհապաղ վերադարձն է»: